18:50 13.06.2024
Գորիսում այսօր տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հոբելյանի կապակցությամբ և ընդգծել՝ Բակունցի ծննդյան օրը, իսկապես, համաքաղաքային տոնի է վերածվում, իսկ այդ պատվին քիչ գրողներ են արժանանում.
«Սա խոսում է Բակունցի թողած արժեքների, գրական ժառանգության և ստեղծագործությունների արդիականության մասին. դրանք ապրում են և մի մասն են մեր իրականության և կյանքի: Սա, թերևս, ամենակարևորն է, որով մենք կարող ենք արժևորել և շարունակել այն կարևոր ուղին, որը սկսել էր և, ցավոք, վաղ տարիքում կիսատ մնաց Բակունցի համար: Անձամբ ինձ համար Ակսել Բակունցն իր առանձնահատուկ տեղն ունի հայ գրողների շարքում: Դեռ դպրոցական տարիներից նա իմ ամենասիրելի գրողներից է: Այն նրբությունն ու նրբանկատությունը, որով տեքստը, կարծես, դառնում է երաժշտություն, յուրաքանչյուրիս սովորելու և մտածելու տեղ է տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Դիմելով միջոցառմանը ներկա դպրոցականներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առաջին հերթին դպրոցում պետք է ամենայն խորությամբ և մանրամասնությամբ ուսումնասիրել մեր կարևոր հեղինակներին, որոնցից մեկն էլ Բակունցն է:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով Բակունցի արվեստը և գրական ժառանգությունը, շեշտել է՝ նա նոր գույն է բերել հայկական արձակին, և դպրոցականներն անպայման պետք է շատ կարդան Բակունց.
«Բակունցի լեզուն և պատմելու ոճը երևակայական աշխարհներ են բացում. ես ինքս դեռ պատանի տարիքից եղել եմ Մթնաձորում, նրա նկարագրած անտառում և դաշտում: Բակունցն ինքը բնության մի կտոր է: Նրա ոսկեղենիկ հայերենի լեզվի ուժը մեզ անհրաժեշտ է, քանզի գեղեցիկ լեզուն նաև սիրո և միմյանց հարգելու հարաբերությունների ստեղծման ամուր հիմքն է»:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ արդեն ավելի քան մեկ դար Գորիս ասելիս պատկերացնում ենք Բակունցին, իսկ Բակունցի անունը լսելիս մեր աչքի առաջ հառնում է Կյորեսը՝ իր չքնաղ գույներով և արևին ձգտող բնակիչներով:
«Այստեղ՝ Գորիսում, ծիրանափողը դեռ հնչում է, Միրոն պատմություններ է պատմում, իսկ ալպիական մանուշակը բուրում է: Կարծում եմ, որ հենց այստեղ բոլորս մտովի խոստանալու ենք ինքներս մեզ՝ ի հիշատակ Բակունցի սիրել, պահպանել և փայփայել այս հողը»,- նշել է Սյուզաննա Խոջամիրյանը:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղի վարիչ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաև թանգարանի ենթակառուցվածքային պայմաններին: Վարդան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ փորձում են ավելի մեծ թվով դպրոցականների և այլ այցելուների ներգրավել՝ ներկայացնելով Բակունցի գրական ժառանգությունն ու ապրած կարճ, սակայն բովանդակալից ու ողբերգական կյանքը:
Քննարկվել են նաև թանգարանի այգում մոդուլային սրահի կառուցման մանրամասները, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Սա հնարավորություն կտա միջոցառումները պատշաճ կազմակերպել ոչ միայն ամռանը՝ բակում, այլև ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ եղանակային պայմաններից:
Հոբելյանական օրվա շրջանակում թատերական ներկայացումներով հանդես են եկել Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի է ունեցել համերգային ծրագիր, հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ, ինչպես նաև կայացել են ARLOOPA հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Միջոցառումներն ուղեկցվել են հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության, նկարչության վարպետության դասերով։
08:00 02.05.2025
Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...