Ամերիկյան ստարտափը միջոց է գտել մսի ածխածնի հետքը նվազեցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Ամերիկյան ստարտափը միջոց է գտել մսի ածխածնի հետքը նվազեցնելու համար

22:45 14.06.2024

Ամերիկյան ArkeaBio ստարտափը միջոց է գտել մսի և կաթնամթերքի ածխածնի հետքը նվազեցնելու համար։ Ընկերությունը հատուկ պատվաստանյութ է մշակել, որը կօգնի նվազեցնել անասնաբուծությունից մեթանի արտանետումները, հայտնում է Bloomberg-ը։

Պատվաստանյութն ուղղված է մեթան արտադրող միկրոօրգանիզմներին, որոնք ապրում են կենդանիների թքում և աղիքներում: Արտադրանքը դեռ վերջնական տեսքի է բերվում և պատրաստ կլինի շուկա դուրս գալու առնվազն երկուսուկես տարի անց։ Մշակողները նշում են, որ անասունների վրա շարունակական փորձարկումների արդյունքները սպասվածից ավելի լավ են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ

23:28 01.05.2025

Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ

Ամերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...

Վարդենիս գյուղում այրվել է անասնակեր

23:19 01.05.2025

Վարդենիս գյուղում այրվել է անասնակեր

Մայիսի 1-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի «Համալիր» կոչվող տարածքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։33-ին, մարվել՝ 20։48-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: ...

Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումները

23:11 01.05.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները՝ սպառնալով խախտողներին երկրորդական պատժամիջոցներով։ «Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանից ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական արտադրանք գնող ցանկացած երկիր կամ անձ կենթարկվի անհապաղ երկրորդական պատժամիջոցների», – գրել է նախագահը իր Truth Social էջում։ Թրամփը […] ...

Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակ

23:03 01.05.2025

Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակ

Պաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝  պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […] ...

Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

22:44 01.05.2025

Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...

Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցնի Skype-ի աշխատանքը

22:38 01.05.2025

Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցնի Skype-ի աշխատանքը

Microsoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...

BACK_TO_TOP