11:57 18.06.2024
2024 թվականի հունիսի 2-ին հաղորդումներ են ստացվել՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ ավազակային հարձակում և վերջինիս բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ խմբի անդամներից երեքի ինքնությունը:
Քննությամբ հիմնավորվել է, որ 2024թ. հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք ավազակություն կատարելու, ինչպես նաև դրա կատարմանն օժանդակելու շուրջ նախնական համաձայնության գալով, նախապես իմանալով իրենց կողմից թիրախավորված բնակարանում գումարի առկայության մասին, այցելել են նշված բնակարան և բնակարանի սեփականատիրոջ՝ տարեց տղամարդու կողմից բնակարանի մուտքի դուռը բացելուն և ներս մտնելուն զուգահեռ, նրա հետևից մտել են բնակարան։ Վերջինիս կամքին հակառակ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տանտիրոջ նկատմամբ բռնություն գործադրելով, նրանք ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս զրկելով դիմադրելու հնարավորությունից: Այնուհետև բնակարանից հափշտակել են, նախնական տվյալներով, շուրջ 2.153.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:
Այդ ընթացքում նշված անձանցից մեկը սպասել և հսկել է շենքի բակում, որպեսզի հնարավոր վտանգի դեպքում տեղյակ պահի հանցակիցներին: Հանցագործության ավարտից հետո վերջինս իր ավտոմեքենայով հանցակիցներին տեղափոխել է դեպքի վայրից՝ այդ կերպ օժանդակելով նրանց:
Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամներից երեքը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել են:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ մեկին՝ 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նշված անձանց նկատմամբ կիրառվել է կալանքը:
Վերոհիշյալ քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ խմբի կողմից ենթադրաբար կատարված այլ սխեմատիկ հանցագործությունների մասին ևս:
Մասնավորապես՝ տվյալներ են առկա անձանց կողմից հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, իրենց հանցավոր մտադրությունների իրականացման համար նրանց կողմից մի շարք անձանց ներգրավելու, 2024թ․ ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում նրանց կողմից Երևանում և Արմավիրի մարզում զենքի կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ այլ անձանց նկատմամբ հարձակումներ կազմակերպելու, բնակարանային գողություններ կատարելու, այդպիսի այլ հանցագործություններ պլանավորելու վերաբերյալ։
Խումբը, նախնական տվյալներով, գործել է հստակ դերաբաշխմամբ։ Որպես կանոն՝ բոլոր դեպքերում նրանցից մեկը մշտապես հսկել է տարածքը, որպեսզի բացահայտման վտանգի դեպքում անմիջապես տեղյակ պահի հանցագործությունների կատարման մեջ անմիջականորեն ներգրավված հանցակիցներին, խմբի կազմում գործող որոշ մասնակիցներ էլ զբաղվել են թիրախավորվող բնակարանների ու այնտեղ ապրող անձանց վերաբերյալ խմբի մյուս անդամներին հստակ կոորդինատներ տալով:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով(2 դրվագ), 319-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով(2 դրվագ), 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (2 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Որոշում է կայացվել նախաձեռնված քրեական վարույթները միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբավորման մեջ ընդգրկված մյուս անդամների ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...