ԿԳՄՍՆ պատվիրակությունն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

ԿԳՄՍՆ պատվիրակությունն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան

16:22 20.06.2024

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Բեռլինի պետական թանգարաններ» հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Յորգ Ֆյոլնագելը և «Պրուսական մշակութային ժառանգություն» հիմնադրամի փոխնախագահ Գերո Դիթմարը:

Հայաստանի պատվիրակությունը նախ շրջել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը, թանգարանի պատմությանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրականացված վերակառուցման ընթացքին:

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում համագործակցության հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահ­պանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավա­րությունը՝ շեշտելով հատկապես թանգարանային ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծումը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ հիմնադրամի ստեղծումը նպատակ ունի նպաստելու Հայաստանում մշակույթի կառավարման արդյունավետության բարձրացմանը, աջակցելու պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը: Ներդրվող նոր գործիքակազմը հնարավորություններ կստեղծի իրականացնելու մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր՝ միաժամանակ նպաստելով հայկական մշակույթի միջազգայնացմանը:

Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրենը, ողջունելով Հայաստանում իրականացվող ոլորտային լայնածավալ բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը հատկապես «Մշակույթի զարգացման» հիմնադրամի կարողությունների զարգացման, ինչպես նաև թանգարանների վերափոխման կոնցեպտների մշակման ուղղությամբ:

Մաթիաս Վեմհոֆի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Բեռլինի թանգարանային կղզում գտնվող Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում Հայաստանի հնագույն շրջանի պատմությանը նվիրված ցուցադրության կազմակերպման հնարավորությունը։

Ժաննա Անդրեասյանը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին ներկա գտնվելու Հայաստանի պատմության թանգարանում սպասվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությանը, որն իրականացվում է Բրիտանական թանգարանի հետ համատեղ:

Քննարկվել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

08:20 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

Իրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 02.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

BACK_TO_TOP