Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+18.09 oC

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

16:32 31.03.2018

Հայաստանի Հանրապետության ընտրված Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ: Այս մասին hաjտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են 2018 թվականի հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի  վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության համար բացվող հնարավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել

16:42 14.05.2024

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել

Մայիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Մրգավան գյուղում, «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Բ, ծնված 1971 թ․) դուրս է […] ...

Ֆինանսների նախարարը հանդիպել է Լիտվայի պատվիրակության հետ

16:36 14.05.2024

Ֆինանսների նախարարը հանդիպել է Լիտվայի պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության պատվիրակության հետ: Պատվիրակությունը գլխավորել է Լիտվայի ֆինանսների նախարար, ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն: Կողմերը քննարկել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները: ...

ՇՄ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառումը

16:28 14.05.2024

ՇՄ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառումը

Հողերի դեգրադացման և Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվեց «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին, ներկայացուցիչներ Շրջկա միջավայրի նախարությունից, շահագրգիռ […] ...

Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև

16:05 14.05.2024

Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգի ամրապնդման գլխում ամրագրված գործողությունների կատարման ընթացքին և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղիներին։ Մասնավորապես, քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման մասին» նոր օրենքին, նորմատիվ իրավական […] ...

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ

15:53 14.05.2024

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ

ՀՀ զինված ուժերում այսօր մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՊՆ վարչական համալիրում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Ստուգվում է զորատեսակների և ստորաբաժանումների՝ պլանավորման ու ապահովման աշխատանքների արդյունավետությունը, ներկայացվում են զորքերի ղեկավարման նոր մոտեցումներ։ Զինված ուժերի ղեկավար կազմի առաջադրած խնդիրների իրականացման նպատակով ձևավորված ստորաբաժանումներն ու աշխատանքային խմբերը վերլուծում են տարբեր սցենարներ, կայացնում որոշումներ […] ...

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

15:46 14.05.2024

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: ...

BACK_TO_TOP