17:10 01.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպված «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողներին:
Մրցույթի շրջանակում 8 օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ մարզիկների օլիմպիական նվաճումների, ինչպես նաև բուն Օլիմպիական խաղերի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: Համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Մրցութային 8 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 300 պատասխան:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հաղթողներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար:
«Առջևում մեզ սպասվում է մարզական, թերևս, ամենագլխավոր իրադարձությունը, որը 4 տարին մեկ է տեղի ունենում: Ուրախ եմ, որ կարևորել ու ձեր մասնակցությունն եք ունեցել մրցույթին՝ հաջողության հասնելով: Սպորտը հիանալի զարգացնում է ռազմավարական մտածողությունը, կամքի ուժը, հոգեբանական մի շարք կարևոր հատկանիշներ, ինչպես նաև նպաստում է սոցիալականացմանը: Սպորտը, իսկապես, շատ հետաքրքիր աշխարհ է, որն անընդհատ բացահայտելու կարիք ունի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ սպորտի հանդեպ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում միայն կավելանա և վարակիչ կլինի նաև իրենց դասընկերների համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար և մասնակիցներին կոչ արել զբաղվել սպորտով, թեկուզ՝ սիրողական մակարդակով. «Սպորտն առողջություն է, կեցվածք: Սպորտը նաև պայքարի տենչ է ու մարդու մեջ դաստիարակում է պայքարելու և հաղթելու ջիղը: Միշտ եղեք սպորտի մեջ ու ձեր ուժերը փորձեք նաև սիրողական մրցաշարերում»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց սպորտային նախասիրություններով:
ՀՊՄՀ հենակետային վարժարանի 12-րդ դասարանի պատմահասարակագիտական ենթահոսքի աշակերտ Հայկ Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով նմանօրինակ մրցույթների համար, կարևորել է հայ մարզիկների անցած ճանապարհի հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունները: Անդրադառնալով Փարիզ-2024-ից ունեցած սպասելիքներին՝ նա, մասնավորապես, նշել է. «Ուղեգրերի թիվը, գուցե, շատ չէ, բայց նայելով մեր օլիմպիականներին՝ համոզվում ենք, որ շատ ուժեղ ու անվանի մարզիկներ ունենք, որոնցից առնվազն 4-ը ոսկե մեդալի իրական հավակնորդներ են: Հուսանք՝ հաջողությունը մեր մարզիկների կողմը կլինի»:
Այնուհետև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագրեր և խրախուսական նվերներ են հանձնել հաղթող մասնակիցներին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Փարիզի Օլիմպիական խաղերի հետ կապված հեռանկարներին, Հայաստանում կազմակերպվող միջազգային խոշոր մրցաշարերին, սպորտի հանրահռչակմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև սիրողական մարզիկների համար նախատեսված «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սպորտի մրցաշարերին:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...