22:33 12.09.2018
Նախագծային թերություններն ու բնակիչների հետ անհամաձայնությունները խախտել են Գյումրիի Կոմիտաս փողոցի շինարարության ավարտի ժամկետները: Մեկ ամսից է նախատեսված փողոցի շահագործումը, բայց շինարարը չի խոստանում այն ժամանակին հանձնել:
Նախ աշխատանքները ձգձգվեցին փողոցում նախագծով չնախատեսված կամրջի կառուցման պատճառով , այժմ էլ բնակչի հետ ունեն անհամաձայնություններ: Կոմիտաս փողոցում գործը հասել է մայթերի ասֆալտապատմանը, բայց շինարարությունը առաջ չի գնում մեկ բնակչի պատճառով: Սեփական տան տերը չի թողնում ասֆալտապատել իր տան դիմացի մայթերը` պնդելով , թե կառուցած նոր մայթը ոչ միայն թեք է, այլև բարձր է, ինչի պատճառով իր մեքենան ավտոտնակ չի կարող մտցնել: Բնակիչն ասում է` մինչեւ քանդելը իրենց փողոցի մայթը այսպես չի եղել:
Հիմա փողոցի բոլոր մայթերը ասֆալտապատ են, իսկ Առաքելյանների տան դիմացը` ոչ: Մեկ շաբաթ առաջ շինարարը քանդել է մայթը, խճապատել ու այդպես թողել: Այն, որ նախագծային թերություն է շինարարն էլ է ապացուցում : Շինարարը շարժվել է` ըստ նախագծի, բնակչի բողոքից հետո են համոզվել, որ այստեղ սխալ կա, մայթը չնախատեսվածից բարձր է, շինարարական նորմերին չի համապատասխանում, իսկ նախագծից շեղում շինարարը ինքնակամ անելու իրավունք չունի: Աշխատանքները դադարեցնելուց հետո նախագծողները եկել են, չափուձև են արել ու գնացել: Մինչև հիմա այս հատվածում գործ չի արվում:
Նախագծողն ու պատվիրատուն ելքը չեն ասում, իսկ աշխատանքների դադարը ավարտի ժամկետների վրա է ազդում ու դա միայն բնակչի հետ անհամաձայնությունից չէ ՝ 4 ամիս է «Վեոլիա ջուր»-ը , ՀԷՑ-ն ու կապի օպերատորները իրենց մասով շատ աշխատանքներ չեն ավարտել: Շինարարների հանրային ծառայությունների պատասխանատուների գրավոր ու բանավոր դիմումներին արձագանքող չկա, նախագծողներն էլ դեռ թերություններն են շտկում: Թե երբ կհասնի հերթը ասֆալտապատմանը շինարարն էլ չի կարող ասել, փողոցի կառուցապատումը ավարտելու ժամկետից արդեն շեղումներ ունեն:
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...