Հայկական հարվածային ԱԹՍ-ները շուտով կընդունվեն սպառազինության մեջ. ՌԱՊԿ պաշտոնյա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

Հայկական հարվածային ԱԹՍ-ները շուտով կընդունվեն սպառազինության մեջ. ՌԱՊԿ պաշտոնյա

20:44 31.03.2018

Հայաստանի բանակին մատակարարվող ռազմարդյունաբերական արտադրանք մատակարարելիս ուշադրություն է դարձվում այդ արտադրանքի տեխնոլոգիական հագեցվածությանը, քանի որ տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է զինատեսակների արդյունավետությունը։ «ArmHiTec» ցուցահանդեսի շրջանակներում հայկական արտադրանքը ներկայացնելիս ShantNews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի օգնական Ավետիք Քերոբյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ ռազմարդյունաբերության ոլորտում ընտրվում են այն ուղղությունները, որտեղ հայկական ձեռնարկությունները կարող են մրցակցության մեջ մտնել։

«Մենք չունենք ծանր մեքենաշինություն և չենք էլ ուզում ունենալ։ Մենք չունենք ինքնաթիռաշինություն, և դա մեզ համար կարող է լինել միայն երազանք։ Բայց մենք ունենք հմտություններ, գիտելիքներ և ամենակարևորը՝ արդեն ունենք զարգացող փորձ, որն օգտագործելով կարող ենք լինել մրցունակ նաև արտաքին շուկաներում», – նշեց Քերոբյանը։

Պաշտպանության նախարարությունը նույնպես աջակցում է հայկական ընկերությունների արտադրանքի արտահանմանը, քանի որ միայն հայկական բանակի պատվերները կատարելով ընկերությունները չեն կարող բավարար եկամուտ ունենալ։

«Մենք ընդունում ենք, որ մեր բանակը սահմանափակ պատվեր է ունենալու, միշտ։ Եվ ընկերությունների կայուն զարգացման համար կարևոր է, որ նրանք դուրս գան արտաքին շուկաներ», – նշեց Քերոբյանը։

Ցուցահանդեսի սրահներից մեկում ՌԱՊԿ նախագահի օգնականը ցուցադրեց նաև այն զինտեխնիկան, որ արդեն պատրաստ է զինված ուժերին տրամադրման համար։ Նրա խոսքով՝ հայկական հարվածային անօդաչուները փորձարկվում են և շուտով կմտնեն սպառազինության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP