Վարչապետի տիկինը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի գերազանց շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Վարչապետի տիկինը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի գերազանց շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

18:40 08.07.2024

Շիրակի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել գերազանց շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, դասախոսներ, հյուրեր։

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ծաղիկներ են խոնարհել համալսարանի բակում գտնվող 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև։

2023-2024 ուսումնական տարում Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից 61-ը գերազանցության դիպլոմների են արժանացել:

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կարևորել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը միջոցառմանը, շրջանավարտներին մաղթել է հաջողություններ նախաձեռնություններում.

«Սիրելի շրջանավարտներ, այսօր ձեզ համար շատ կարևոր օր է, դուք մուտք եք գործում կյանքի մի նոր շրջափուլ, պարտավորվում եք մեր երկրի, մարզի, քաղաքի զարգացման գործում ունենալ ձեր ներդրումը: Համոզված եմ՝ ինչպես իմ, այնպես էլ ներկաների համար ևս շատ հուզումնալից պահ է, քանի որ մտովի տեղափոխվում ենք այն տարիները, երբ ինքներս էինք ստանում ավարտական դիպլոմներ, այն էլ գերազանցության։ Հպարտանալու տեղիք է տալիս նաև այն, որ այսօր ձեր շարքերում է մեր հերոսածին մայրերից մեկը՝ տիկին Վարդուհին։ Իմ խոնարհումը բոլոր հերոսածին մայրերի առջև, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ապրելու, արարելու։ Կրթությունն է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատիվ աշխատանքի հիմք է հանդիսանում, մեր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում բարձրորակ կրթություն ապահովելու համար։ Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և կանաչ ճանապարհ»:

Դիպլոմների հանձման արարողության ավարտին համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ ներկաները շրջել են համալսարանի շենքում, ծանոթացել պայմաններին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP