Երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

15:25 10.07.2024

Հուլիսի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական կարգավորմամբ անհրաժեշտ օրենսդրական հիմք կստեղծվի՝ քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաեւ նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել: Նա հիշեցրել է, որ նախագծով դատախազության դեպոզիտային հաշվին են փոխանցվելու համայնքին կամ պետությանը պատճառված քրեական վարույթներով վերականգնված գումարները, իսկ դատարաններում քրեական վարույթների դեպքում՝ դատարանների դեպոզիտային հաշվին: Նշվել է, որ նախագծում առաջին ընթերցումից հետո էական փոփոխություններ չեն եղել:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Առաջին ընթերցմամբ նախատեսված կարգավորումները՝ հղմամբ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեխնիկական փոփոխություններ են կատարվել, բովանդակային փոփոխություն չի եղել: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ շահերի բախման խնդիր կա, եւ օբյեկտիվ քննության սահմանադրական ու օրինական պահանջը խաթարելու հավանականությունը մեծ է:

Ոչ օբյեկտիվ փորձաքննությունների մասով Արսեն Այվազյանը պարզաբանել է, որ ՆԳՆ կազմում տասնամյակներ շարունակ գործող փորձաքրեագիտական վարչության կողմից ՆԳՆ քննիչին տրված եզրակացությունը շահերի բախման հիմքով ոչ օբյեկտիվ դիտարկելու մեկ դեպք անգամ չի գտնվել: Նրա համոզմամբ փորձաքրեագիտական ՊՈԱԿ-ը պետք է դիտարկել ոչ միայն որպես եզրակացություն տվող մարմին, այլ նաեւ վարութային գործողությունների կատարման ընթացքում նախաքննական մարմնին օժանդակող մարմին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը: Պատգամավորը հիշեցրել է, որ նախագծով ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, տեղափոխվելով Քննչական կոմիտե, կպահպանեն իրենց աշխատավարձի չափը, ստաժը եւ սոցիալական երաշխիքները:

Քննարկված նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

15:42 08.06.2025

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Արգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

15:30 08.06.2025

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

Հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

15:22 08.06.2025

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հանդիպման մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը, մրցավարի օգնականներ՝ Ռաֆայել Մորիմը և Դանի Դիաշ Բալսան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը՝ Չեռնոգորիայից: Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

15:11 08.06.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատար Ասադ Աբու Շարիան սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մոջահեդների բրիգադներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ասադ Աբու Շարիան և նրա եղբայր Ահմադ Աբու Շարիան սպանվել են Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում», – նշվում […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:58 08.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որԵրևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում […] ...

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

14:47 08.06.2025

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

Ֆուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...

BACK_TO_TOP