Թրամփի անվտանգությունը ռեսուրսներ չունի՝ կասեցնելու դիպուկահարների հնարավոր հարձակումները․ NY Post – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Թրամփի անվտանգությունը ռեսուրսներ չունի՝ կասեցնելու դիպուկահարների հնարավոր հարձակումները․ NY Post

17:08 14.07.2024

Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ հարձակման ենթարկված ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայությունում դիպուկահարների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու ունակ կառույցներ չկան։ Այս մասին հայտնում է ամերիկյան New York Post (NYP) թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ Թրամփը ԱՄՆ-ում տեղաշարժվում է անվտանգության անձնակազմի միայն չնչին մասով՝ համեմատած ներկայիս պետությունների ղեկավարներին ուղեկցող անվտանգության անձնակազմի հետ։

Թրամփի անվտանգությունը ուժեր ու միջոցներ չի ստանում ամերիկյան կառավարությունից՝ դիպուկահարների հնարավոր հարձակումներին դիմակայելու և նրա անվտանգությունը օդից ապահովելու համար, նշվում է հոդվածում։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Թրամփին՝ որպես ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարի, պետք է ապահովեր լրացուցիչ անվտանգություն։

Աղբյուրները հավելել են, որ քաղաքական գործչի նախընտրական շտաբը դիմել է նրան, սակայն նրա խնդրանքը մնացել է անպատասխան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

BACK_TO_TOP