Հս. Կորեայի ղեկավարը կնոջ հետ ներկա է գտնվել հարավկորեական փոփ խմբի համերգին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+13.09 oC

Հս. Կորեայի ղեկավարը կնոջ հետ ներկա է գտնվել հարավկորեական փոփ խմբի համերգին

09:11 02.04.2018

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը կնոջ հետ ներկա է գտնվել հարավկորեական փոփ խմբի համերգին, որը կայացել է Փհենյանում: Հյուսիսային Կորեայի ղեկավարին ուղեկցել է Հարավային Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարը:

Սա ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում հարավկորեական երաժշտական պատվիրակության առաջին այցն է Փհենյան: Ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում Հյուսիսային Կորեան էր իր կատարողներին ուղարկել Փհենչհան:

Նշենք, որ Օլիմպիական խաղերից հետո Փհենյանն իր դիվանագիտական հարաբերություններում բավականին մեծ առաջընթաց է գրանցել: Օրեր առաջ Կիմ Չեն Ինը այցելել էր Պեկին և հանդիպել իր չինական գործընկերոջ հետ: Ապրիլին կկայանա Հյուսիսային և Հարավային Կորեաների համաժողովը: Իսկ մայիսին սպասվում է Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բացահայտվել են առանց կոֆեինի սուրճի անսպասելի օգտակար հատկությունները

22:58 11.05.2024

Բացահայտվել են առանց կոֆեինի սուրճի անսպասելի օգտակար հատկությունները

Բրիտանացի համաճարակաբան և սնուցման հետազոտող Թիմ Սպեկտորի խոսքերով՝ առանց կոֆեինի սուրճը հարուստ է բջջանյութով, որը կարևոր սննդանյութ է մարսողության և բարեկեցության համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Առանց կոֆեինի սուրճն այն սուրճն է, որից արհեստականորեն հեռացվել է կոֆեինը: Այս ազդեցությունը ձեռք է բերվում հացահատիկները տաք ջրով մշակելու, ինչպես նաև հետագա թրջման և զտման միջոցով: […] ...

Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները տարեկան 5 մլն դոլար են ծախսում անօթեւանների համար անվճար ալկոհոլի վրա

22:47 11.05.2024

Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները տարեկան 5 մլն դոլար են ծախսում անօթեւանների համար անվճար ալկոհոլի վրա

Սան Ֆրանցիսկոյի բժշկական ծառայությունները տարեկան 5 միլիոն դոլար են ծախսում անօթևան հարբեցողներին անվճար ալկոհոլային խմիչքներ բաժանելու վրա։ Ծրագիրը, որը նախատեսված է նրանց հետ կապված տարբեր միջադեպերի թիվը նվազեցնելու համար, քննադատության է ենթարկվել ակտիվիստների կողմից, հայտնում է San Francisco Chronicle թերթը։ Հրապարակման մեջ նշվում է, որ «ալկոհոլային ծրագիրը» ստեղծվել է Սան Ֆրանցիսկոյում չորս տարի առաջ։ Նրան […] ...

Հայտնաբերվել է մեթոդ, որը 82%-ով նվազեցնում է մահացու ելքի ռիսկը սրտի անբավարարության դեպքում

22:39 11.05.2024

Հայտնաբերվել է մեթոդ, որը 82%-ով նվազեցնում է մահացու ելքի ռիսկը սրտի անբավարարության դեպքում

COVID-19-ի դեմ պատվաստումը կապված է վարակվելու, սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացման կամ որևէ պատճառով մահվան ավելի ցածր հավանականության հետ։ Այս մասին հայտնում է Սրտաբանության եվրոպական միությունը (ESC)։ Գիտնականները վերլուծել են սրտի անբավարարությամբ տառապող 147 հազար հիվանդների մասին տեղեկություն։ Նրանցից կեսը պատվաստված է եղել (ստացել է պատվաստանյութի առնվազն երկու չափաբաժին), իսկ կեսը չի պատվաստվել (ստացել է պատվաստանյութի […] ...

Գիտնականները դեպի Մարս ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համար

22:28 11.05.2024

Գիտնականները դեպի Մարս ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համար

Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականներն արդեն այսօր խորհուրդ են տվել մշակել նորմեր, որոնք պաշտպանում են Մարսի բնությունը մարդու ազդեցությունից: Այս միջոցները պետք է երաշխավորեն, որ ապագա առաքելությունները չեն ոչնչացնի մարսյան կյանքի հետքերը (անցյալ կամ ներկա): Հետազոտությունը հրապարակվել է Space Policy գիտական ​​ամսագրում։ Մասնագետների կարծիքով՝ նոր մարսյան արշավախմբեր ուղարկելուց առաջ պետք է մշակվեն և ընդունվեն […] ...

Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը

22:19 11.05.2024

Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը

Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ. Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերեց ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետի հրավերով առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ. մայրաքաղաքում ելույթ կունենան աշխարհի բեմերը նվաճած հայտնի երաժիշտ կատարողներ, թատերախմբեր, պարախմբեր և սիմֆոնիկ նվագախմբեր: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է խոստացել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց. ԶԼՄ-ներ

22:09 11.05.2024

ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է խոստացել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լայնամասշտաբ ներխուժումից հրաժարվելու դիմաց Իսրայելին առաջարկում է գաղտնի հետախուզական տվյալներ, որոնք կօգնեն պարզել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների գտնվելու վայրը և գտնել թաքնված թունելներ։ Ռաֆահը Գազայի հատվածի հարավում, հայտնում է ամերիկյան Washington Post թերթը՝ աղբյուրներին հղումով։ «Բայդենի վարչակազմը, որը շտապ աշխատում է իսրայելական լայնամասշտաբ ներխուժումը Ռաֆահ կանխելու համար, Իսրայելին առաջարկում է […] ...

BACK_TO_TOP