11:35 17.07.2024
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Մինսկի «Դինամոյից» կրած պարտությունը։
«Ըստ իս` բաց թողեցինք հաղթանակը, քանի օր չօգտագործեցինք մեր գոլային պահերը։ Ափսոսում եմ, քանի որ թիմն, իրոք, լավ աշխատանք կատարեց։ Լավ էինք պրեսինգի դիմում և լավ էինք դուրս գալիս պաշտպանությունից։ Ամեն ինչ մեզ մոտ ստացվում էր, միայն հանդիպման վերջնամասը ձախողեցինք։ Կար խնդիր 75-րդ րոպեից։ Տղաները սկսեցին կորցնել խաղի ռիթմը։ Մրցակիցը ֆիզիկապես ավելի լավ վիճակում էր, քանի որ Բելառուսի առաջնությունն ընթացքի մեջ է։
Մեր ֆուտբոլիստը ճիշտ չաշխատեց տուգանային հրապարակում, բայց համարում եմ` դա 11-մետրանոց չէր։ Նման խաղին այդպիսի 11-մետրանոցներ չեն նշանակում։ Թե՛ արտագնա, թե՛ տնային խաղում մրցավարները մեզ հետ լավ չվարվեցին։ Սա բողոք չէ, այլ, պարզապես, իմ կարծիքն եմ արտահայտում։
Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որ չկարողացանք հաղթել։ Բայց բոլորդ տեսաք` մենք ամեն ինչ արեցինք։ Լավ աշխատեցինք, բայց ինչ-որ մի բան չհերիքեց»,-նշել է Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը «Դինամոյի» դեմ պատասխան հանդիպման միակ գոլը բաց է թողել 90-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցից։
«Փյունիկը» պայքարը շարունակելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։
16:36 10.05.2025
Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆՄայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...
16:30 10.05.2025
Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՄայիսի 10-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել (մոտ 50 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ ...
16:14 10.05.2025
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...
15:58 10.05.2025
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհերԹուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...
15:48 10.05.2025
Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումըԽաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:35 10.05.2025
Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգըԼավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...