21:02 17.07.2024
Տոլյատիի «Ակրոնի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը պատմել է, թե որքան գումար է ծախսում մեկ ամսվա ընթացքում:
«Գործնականում ես շատ տեղեր չեմ գնում։ Զվարճանքի վայրեր այցելելու սիրահար չեմ։ Միայն կարող եմ դուրս գալ սուրճ խմելու համար, իսկ ժամանակի մեծ մասն անցկացնում եմ տանը։ Ընդհանուր առմամբ, մեկ ամսվա ընթացքում ծախսում եմ մոտ 100-120 հազար ռուբլի։
Ֆինանսական առումով ամենաթանկը, որ տեղի է ունեցել վերջին շրջանում, հարսանիքս է։ Դա կարելի է համարել իմ ամենաթանկ գնումներից մեկը»,- մեջբերում է Գալոյանին РБ Спорт-ը։
Հայաստանի հավաքականում մեկ հանդիպում անցկացրած Գալոյանը 2024 թ. հունվարից հանդես է գալիս «Ակրոնում» և 14 խաղում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
20:25 10.05.2025
Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ Պուտին20:15 10.05.2025
Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. ՊեսկովԿրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...
20:05 10.05.2025
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...
19:50 10.05.2025
Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Պաղեստինին աջակցելու համարՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցության և «պաղեստինցի ժողովրդի՝ իր պատմական հողերի իրավունքի ճանաչման համար», հաղորդում է Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր տնօրինությունը (ՍԴՄ ՌԴ): Կազմակերպությունը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի մահմեդականների հոգևոր տնօրինության ղեկավար, մուֆթի Ռավիլ Գայնուտդինը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ։ «Մենք խորապես երախտապարտ ենք […] ...
19:38 10.05.2025
Յուրա Զալյանը նվաճել է Հայաստանի երկրորդ մեդալը․ կարատեի ԵԱՅուրա Զալյանը (60 կգ) Երևանում ընթացող կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչը երրորդ տեղի համար պայքարում 5-3 հաշվով հաղթել է Իսլամ Սելմանիին (Կոսովո): Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Ներսիսյանը (84 կգ): Սա առաջին մեդալն էր անկախ Հայաստանի համար կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություններում: Այսպիսով, Հայաստանի հավաքականը տնային Եվրոպայի առաջնությունում նվաճել […] ...
19:32 10.05.2025
Մերցը կարող է զանգահարել ՊուտինինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ակնկալում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Արևմուտքի առաջարկած 30-օրյա զինադադարը Ուկրաինայի հետ: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս էր հայտնել, որ այս շաբաթավերջին հակամարտության կողմերը կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ […] ...