Մարկո Ռոյսը կտեղափոխվի MLS – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Մարկո Ռոյսը կտեղափոխվի MLS

16:43 19.07.2024

Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդար կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիում», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

35-ամյա գերմանացին և MLS-ը ներկայացնող ակումբը մոտ են գործարքը ավարտելուն: Ռոյսն ամերիկյան ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում:

ր Մարկո Ռոյսը 2012 թվականից էր խաղում «Բորուսիայում», որին հրաժեշտ տվեց այս ամռանը։ Գերմանական ակումբի կազմում նա անցկացրել է 429 խաղ, խփել 170 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում: 2011-2021-ին կիսապաշտպանը խաղացել է նաև Գերմանիայի հավաքականում, 48 խաղում դարձել 15 գոլի հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ

21:46 10.05.2025

Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ

Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ «Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։ […] ...

Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով

21:29 10.05.2025

Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով

Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

21:17 10.05.2025

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

BACK_TO_TOP