Վրաստանի հավաքականի հարձակվողը և Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուներից մեկը տեղափոխվեց «Լիոն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Վրաստանի հավաքականի հարձակվողը և Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուներից մեկը տեղափոխվեց «Լիոն»

21:23 19.07.2024

Ֆրանսիական «Լիոնը» հայտարարել է Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեի տրանսֆերի մասին: «Լիոնը» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ֆրանսիական «Մեցին» վճարել է 18,5 միլիոն եվրո:

Միկաուտաձեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: «Մեցը» վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք էր բերել օրեր առաջ՝ Ամստերդամի «Այաքսին» վճարելով 13 միլիոն եվրո:

Միկաուտաձեն նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով էր հանդես եկել «Մեցի» կազմում, մասնակցել 20 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ հարձակվողը Վրաստանի հավաքականի կազմում Գերմանիայում կայացած Եվրո-2024-ում մասնակցել էր չորս խաղի, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Միկաուտաձեն Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուներից մեկն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով

21:29 10.05.2025

Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով

Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

21:17 10.05.2025

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

20:51 10.05.2025

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

20:46 10.05.2025

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...

BACK_TO_TOP