12:30 02.04.2018
Ընդհանուր առմամբ, երբ Հայաստանում կա այլ պետության ռազմական բազա, դա ինքնին հարցեր է առաջացնում, ու այդ հարցերին պետք է սպառիչ պատասխաններ տրվեն: Ես չեմ գտնում, որ այդ հարցերին սպառիչ պատասխաններ են տրվում: Այս մասին այսօր հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման խնդրին:
Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է, որ դեռևս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվել է միջպետական պայմանագիր, որտեղ կան այնպիսի հոդվածներ, որոնք նախատեսում և թույլ են տալիս հարաբերությունների ընդլայնում: Բանախոսի պնդմամբ` Հայաստանում այդ խնդրի վերաբերյալ այսօր հնչող իրարամերժ ու հակադիր դիրքորոշումները մեծամասամբ իրազեկվածության պակասով են պայմանավորված, քանի որ հասարակությանն այդպես էլ հստակ չի տեղեկացվում, թե ինչու հիմա և ինչու այդպիսի որոշում կայացվեց:
«Ինձ համար, որպես այս ժամանակներում ապրող քաղաքացի, դա ամբողջությամբ մերժելի բան է: Ես գտնում եմ, որ օր առաջ իշխանությունները պետք է այդ ամենի պատասխանները տան, բոլոր այն պատասխանները, որոնք շատ անգամ շատ կոշտ հնչում են և ոչ այնքան հասցեական պատասխաններ են ստացվում, դա է պատճառը, որ մենք ունենք այսօր այս իրավիճակը»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը:
Այն հարցին, որ գուցե Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո ռուսական կողմը հետևություններ արեց ու գնաց այս քայլին, Լարիսա Ալավերդյանը պատասխանել է, որ միայն Պերմյակովի դեպքը չէ, մինչ այդ էլ եղել են ծանր հետևանքներով դեպքեր, ու հնարավոր է, որ այդ պատճառով էլ այդ գործընթացը սկսել են:
Սակայն Լարիսա Ալավերդյանին այլ հարց է մտահոգում.
«Վտանգը անմիջապես է երևում, ինչպես և տեղի ունեցավ ժամանակին Պերմյակովի հետ, կարծես թե, պետության կողմից նա կալանավորվեց, հետագայում փոխանցվեց ՌԴ մարմիններին: Ես համոզված եմ, որ այստեղ է, որ անհանգստություն կա, որովհետև ամեն մի պետություն կարծես թե շահագրգռված է լինում, որ իր քաղաքացիների հարցերը քննարկվեն հենց իր օրենսդրությամբ և այլն»:
Ըստ նրա՝ այդ հարցում շատ ավելի լուրջ ու մասնագիտական վերլուծություն է պետք անել:
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...