11:56 13.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Նարիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում իր մտահոգություններն է հայտնել քարոզարշավի վերաբերյալ:
Գրառումը ներկայացում ենք ստորև.
«Ես ցավով եմ արձանագրում, որ քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխեցին էմոցիաները, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։
Սա, իրապես, ցավով եմ նշում, որովհետև սրանից տուժելու է Երևանը և երևանցին։ Մենք դարձյալ մեր քաղաքի իրական և բարդ խնդիրները երկրորդ պլան ենք մղում։
Գիտեք, բոլոր էմոցիաները ունեն հանդարտվելու հատկանիշ, բայց իրական պրոբլեմներն ինքնալուծման հատկանիշ չունեն։ Դրանք իրենք իրենց չեն լուծվում. վաղը, մյուս օր կհանդարտվեն նաև այս էմոցիաները ու դարձյալ Երևանը և երևանցին կմնան իրենց բազմաթիվ չլուծված խնդիրներին դեմ հանդիման։
Ես համաձայնվել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ իմ մեջ ունենալով վճռականություն և որոշում՝ հստակ ժամանակացույցով, մեր թիմի հետ միասին, լուծել Երևանի հիմնական խնդիրները։
Ես համաձայնվել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ Երևանում երևանյան մթնոլորտ ձևավորելու համար՝ խաղաղ, համերաշխ և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու համար։
Ուզում եմ անկեղծ ասել՝ քարոզարշավի հենց սկզբից ինձ համար հստակ ուրվագծվել է իմ ընտրազանգվածը.
Ինձ և ԲՀԿ-ին ձայն են տալու այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Երևանի կոնկրետ խնդիրները ստանան կոնկրետ լուծումներ։
Ինձ և ԲՀԿ-ին ձայն են տալու նրանք, ովքեր Երևանը չեն բաժանելու սևերի և սպիտակների, և Երևանը ընկալում են, որպես մեկ միասնական, համայն հայության մայրաքաղաք»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...