20:09 13.09.2018
Շիրակի մարզի համայնքներին հնարավորություն է ընձեռվել տնտեսական և սոցիալական ուղղվածության մի շարք ծրագրեր իրականացնել տեղական և պետական բյուջեների համաֆինանսավորմամբ։ Դրանք բնակավայրերի զարգացման նպատակ ունեն, բայց ծրագրից օգտվելու պահանջներն այնպիսին են, որ մարզի համայնքների կեսից ավելին դրանց չի կարողացել բավարարել և ծրագրում չեն ընդգրկվել։ Արդյունքում՝ պետբյուջեի նպատակային միջոցներից՝ սուբվենցիաներից, օգտվել են հիմնականում խոշոր ու խոշորացված համայնքներն իրենց մեծ բյուջեներով։ Օրինակ՝ Գյումրին 3 ծրագիր է ներկայացրել ու կարևորել նաև քաղաքի համար աղբատար մեքենաների ձեռքբերումը, քանի որ եղած մեքենաները հնամաշ են ու մի մասը օրվա մեջ մի քանի անգամ կես ճամփին է մնում:
Պետական սուբվենցիոն ծրագրով Գյումրիի համար 3 նոր աղբատար ու 2 ինքնաթափ մեքենա է գնվել։ Գումարի կեսը համայնքային բյուջեից է տրվել, մնացածը պետբյուջեն է ֆինանսավորել: Այն շուրջ 140 միլիոն դրամ է արժեցել տեղական ու պետական բյուջեի համար: 3 մլրդ դրամից մի քիչ ավելի բյուջե ունեցող Գյումրին կարողացել է սուբվենցիոն նպատակների համար պահանջվող նվազագույն 50 մլն դրամն ապահովել։
Այլ է փոքր համայնքների դեպքում։ Մինչև 500 մլն դրամ բյուջե ունեցող համայնքների համար, ըստ սուբվենցիայի կարգի, պահանջվում է նվազագույնը 5 մլն դրամ ներդրում։ Ըստ պատասխանատուների՝ տարբերակում չի դրվել մեծ ու փոքր բյուջեներ ունեցող համայնքների միջև: Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը նշում է, որ համայնքը հնարավորություն չունի 13 մլն դրամանոց բյուջեից 5 մլն-ը ներդնել միայն 1 ծրագրի համար։ Իրենք 4-5 տարում 7 մլն դրամ են խնայել, որը միայն 1 ծրագրին ուղղելու փոխարեն գյուղում 6 փոքր ծրագիր կարող են կատարել, օրինակ՝ գյուղամիջյան փողոցներ խճապատել, լուսավորություն ապահովել, դրենաժային համակարգ կառուցել և այլն:
Արդեն քանի տարի է՝ գյուղի ոռոգման ցանցի 2 կմ-անոց հատվածը վերանորոգել չեն կարողանում, ինչի պատճառով 180 հա վարելահող չի ոռոգվում: Հովիկ Մխիթարյանը հույս ուներ, որ սուբվենցիոն այս ծրագրով ցանցի կառուցումը վերջապես կավարտի, բայց ծրագիրը 60 մլն ներդրում է պահանջում, որից եթե համայնքը 5 մլն դրամ էլ ներդնի, ապա մնացածը պետբյուջեն հաստատ չի տրամադրի։
Սուբվենցիոն ծրագրերը 2 ուղղվածության են՝սոցիալական, այսինքն՝ դպրոցների, մանկապարտեզների շինարարություն, ճանապարհների բարեկարգում և այլն, և տնտեսական՝ ոռոգման ցանցերի նորոգում, գյուղտեխնիկայի ձեռքբերում և այլն: Սոցիալական ծրագրերի դեպքում գումարի 60 տոկոսը համայնքն է ներդնում՝ միայն ֆոնդային բյուջեից, 40-տոկոսը՝ պետբյուջեն, իսկ տնտեսականի դեպքում հակառակն է՝ 40 տոկոսն է համայնքից պահանջվում:
Շիրակի մարզի համայնքները հիմնականում սոցիալական ուղղվածության ծրագրեր են ներկայացրել։ Մարզի 42 համայնքից 11 ծրագրային հայտ է ներկայացվել, 25 համայնք առաջադրվող պահանջներին ընդհանրապես չի համապատասխանել։ Սուբվենցիայի կարգը փոխելու և համայնքներից պահանջվող նվազագույն շեմը 3 տոկոս նվազեցնելու Շիրակի մարզպետարանի դիմում-առաջարկները կառավարությունը մերժել է: Ներդրումային նվազագույն շեմի իջեցում սպասում են հաջորդ տարի: Երկու ամսից մարզպետարանները կսկսեն ընդունել արդեն 2019 թվականի համայնքային ծրագրերի հայտերը:
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...