12:22 13.09.2018
Նախօրեին, հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը, նախկին պաշտոնյաները, օլիգարխները, զինծառայողներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար: ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից՝ մոտ 180 միլիոն դրամ, իսկ այդ պաշտոնյաների ու օլիգարխների անունները եւս կհրապարակվեն: Սասուն Խաչատրյանը նաեւ ցույց տվեց մի մատյան, որտեղ, իր խոսքերով, հատ-հատ թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարները, գումարներն ստացած զինվորների անունները՝ ստորագրությամբ։
«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է»,- մասնավորապես, հայտարարել էր ՀՔԾ պետը:
Վերջինիս խոսքով՝ սա արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է: Սասուն Խաչատրյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցեց քրգործում եղած բնօրինակ փաստաթղթերի թղթապանակը, որն էլ Վանեցյանը մի քանի վայրկյանով ցուցադրեց լրագրողներին: Երեկ մամուլն արդեն իսկ ներկայացրել է հրապարակված ցանկում հնարավորինս ընթեռնելի անուն-ազգանունները և զինվորական կոչումները: Նրանք ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ստորաբաժանման զինծառայողներն են: Նրանցից մեկը, ըստ այդ «մատյանի»՝ Վասակ Ավետիսյանն է. նա 2008-ին կապիտան էր, հետագայում դարձել է փոխգնդապետ, ապա գնդապետ, նշանակվել Աֆղանստան մեկնած խաղաղապահ առաքելության ղեկավար: Տեղեկացանք, որ նա սույն թվականի մարտի 1-ին ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այս մասին գրում է Armtimes.com կայքը, որը կարողացել է գտնել Վասակ Ավետիսյանին և մի քանի հարց ուղղել նրան:
– Պարոն Ավետիսյան, 2008-ին դուք խաղաղապահ բրիգադո՞ւմ եք ծառայել:
– Այո՛:
– 2008-ի փետրվարից մինչև մարտի 8-ը ի՞նչ ծառայություն եք իրականացրել, կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել:
– Փետրվարի դեպքերից սկսած, ճիշտն ասած, չեմ հիշում որ օրվանից, եղել ենք զորանոցային վիճակում և ինչքան հիշում եմ՝ մարտի 2-ին կամ 3-ին են մեզ առաջադրանք է տրվել, որպեսզի պահպանենք պետական օբյեկտները: Մենք ընդամենը պահպանել ենք քաղաքապետարաններ, կրկեսներ, ճանապարհն ենք փակել Հաղթանակ կամրջից դեպի էս կողմ, որպեսզի հոսք չլինի՝ մինչև ներքին զորքերը գան և այլն:
– Այսինքն՝ արտակարգ դրությունից հետո՞ եք պահպանություն իրականացրել:
– Այո՛, այո՛, դրանից առաջ խաղաղապահ զորամասից ոչ մի զինծառայող դրսում չի եղել:
– ՀՔԾ պետն ասաց, որ Մարտի 1-ին բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Այդ մասով ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում:
– Չեմ կարող ես բանակից ինչ-որ տեղեկություն տրամադրել, որովհետև ես իրավասու չեմ, չեմ էլ տիրապետում: Ես կարող եմ ասել, որ ես որտեղ ներկա եմ եղել, խաղաղապահ բրիգադի անձնակազմը դուրս է եկել մարտի 2-ին և ստանձնել է պետական օբյեկտների պահպանություն:
– Երեկ ՀՔԾ պետը հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների, օլիգարխների կողմից գումարներ են տվել՝ իրենց ունեցվածքը պահպանելու համար: Ցուցակում նաև ձեր անունը կա նշված: Ո՞վ է ձեզ գումար փոխանցել, ումի՞ց եք ստացել:
– Ճիշտն ասած, ես այդ գումարի մասին չէի էլ հիշում, որ մենք գումար ենք ստացել, բայց ես էլի եմ ասում, երբ որ պահում են զորանոցային վիճակում կամ քեզ ուղարկում են դիրքեր, կամ արտաժամյա ծառայություն ես իրականացնում, դրա համար պետությունը պարտավոր է քեզ վճարելու, եթե ասում են՝ դա օլիգարխներ են վճարել, ես օլիգարխ չեմ տեսել, որ ինչ-որ մի օլիգարխ բերի ինձ տրամադրի: Էդ գումարը զորամասի ֆինանսական ծառայության պետն է գնացել բերել, ես նույնիսկ չէի էլ հիշում, որ գումար եմ ստացել, նայել եմ իմ անունը, ստորագրությունը, նոր հիշել եմ: Արդեն 10 տարի է անցել, չեմ հիշում: Եթե քաղաքապետարանը, կրկեսը ու իր հարակից տարածքը ինչ-որ մի օլիգարխի սեփականությունն է, դա արդեն չգիտեմ՝ ով է էդ հոդվածը տպել:
– Փետրվարի 23-ից սկսած ի՞նչ հրամաններ եք ստացել:
– Ես գումարտակի հրամանատարի տեղակալ եմ եղել, նման հրամանների իրավունք էլ չունեի ծանոթանալու՝ գաղտնիության աստիճանից ելնելով:
– Ո՞ւմ կողմից էին արձակվում հրամանները:
– Իմ հրամանատարը եղել է Սիմոնյան Արթուրը (նրա անունը ևս կա ցուցակում,-Տ.Խ.), թե ինքը ումից է հրաման ստացել, ես դրանից տեղյակ չեմ, մենք ենթարկվել ենք մեր բրիգադի հրամանատարի հրամաններին:
– Այդ հրամանների մեջ կրակելու հրաման չի՞ եղել:
– Ո՛չ, կրակելու հրաման մեզ չեն տվել:
– Այսինքն՝ 2008-ից առաջ էլ եք հավելավճար ստացե՞լ:
– Նախկինում էլ, երբ քո մշտական տեղակայման վայրից հանում ուղարկում են պոստեր, ինքը գիշերը մնում է, միանշանակ պետք է ստանա հավելավճար, դա օրենքով սահմանված բան է:
– Պարոն Ավետիսյան, այնուամենայնիվ, չե՞ք իմացել, թե ովքեր են տվել այդ գումարները, որտեղից:
– Ես հարցրել եմ մեր զորամասի ֆինանսիստին, ինչքան գիտեմ՝ դա ինքը ստացել է Կենտրոնական բանկից:
– Մատյանում Դո՞ւք եք ստորագրել:
– Այո՛, բայց ես չեմ հիշում՝ դա աշխատավարձի օ՞րն են ստորագրել տվել, աշխատավարձի ժամանա՞կ ենք ստացել, որովհետև ես չեմ հիշում, որ հավելավճար ենք ստացել, ինչ-որ մեկը չի ասել, որ սա կապված է նրա հետ, որ դուք մնացել եք զորանոցային վիճակի:
– Ինչո՞ւ եք հենց մատյանում ստորագրել, ոչ թե հաշվապահական թղթի վրա:
– Այն ժամանակ բոլորն էլ գումարը ստանում էին՝ իր անվան դիմաց ստորագրելով:
– Պարոն Ավետիսյան, Դուք միշտ ամսվա սկզբում ե՞ք աշխատավարձ ստացել:
– Ո՛չ, մենք ընդհանրապես ամսվա վերջում ենք ստանում:
– Այդ դեպքում հարց չառաջացա՞վ, թե ինչո՞ւ են ձեզ մարտի 8-ին գումար տալիս:
– Չեմ էլ հիշում, որ ինձ գումար են տվել:
– ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարով զինծառայողներին վարձել են:
– Ինձ ոչ մեկ չի կարող վարձել, ի՛նձ, կոնկրետ ի՛նձ:
– Հիմա ինչո՞ւ եք կադրերի ռեզերվում:
– Ստորաբաժանումը փակվել է, դրա հետ կապված մնացել եմ կադրերի ռեզերվում, շուտով պետք է նշանակում լինի, մի քանի պաշտոն առաջարկել են, չեմ համաձայնել, տեսնեմ՝ ինչ պաշտոն կառաջարկեն, համաձայնությունը կտամ:
– Ո՞ր պաշտոններից եք հրաժարվել:
– Դա թող մնա իմ մեջ:
– Որպես բանակի սպա՝ պատասխանատու զգո՞ւմ եք Մարտի 1-ի համար:
– Ոչ մի հարցում ես մեղավոր չեմ, որպես բանակի սպա ինձ պատասխանատու չեմ զգում Մարտի 1-ի ցանկացած գործողության համար, որովհետև ես մարտի 1-ի գործողության հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Իմ ստորաբաժանումը պահպանել է քաղաքապետարանը, որպեսզի չմտնեն, չգողանան, չթալանեն, դա ընդհանրապես կապ չունի մնացած իրադարձությունների հետ, ես խնդրում եմ՝ դա հանկարծ ուրիշ ձև չմեկնաբանեք: Ես հայ ազգի վրա կյանքում զենք չեմ բարձրացնի:
– ՀՔԾ պետն ասաց, որ օլիգարխների թիկնազորին զրահաբաճկոններ են բաժանվել, ձեր հետ այլ անձինք եղե՞լ են օբյեկտների մոտ պահպանություն իրականացնելիս:
– Ես անձամբ չեմ գնացել ծառայություն իրականացրել, ենթականերս են գնացել:
– Ձեզ այս օրերին ՀՔԾ հրավիրե՞լ են:
– Ո՛չ:
14:35 30.04.2025
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը […] ...
14:30 30.04.2025
Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...
14:24 30.04.2025
Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփԳեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...