11:43 25.07.2024
Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտի տեղակալ և Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Էնթոնի Մոհաթի գլխավորած պատվիրակությանը, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հետ արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը։
Նա մատնանշել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացված համագործակցության ծրագրի հաջող ավարտը, որի շրջանակում նախորդ տարի Կանզասի ազգային գվարդիայում փրկարար ծառայողներն ու Գվարդիայի քաղաքացիական աջակցման թիմի անդամներն անցկացրել են համատեղ վարժանքներ։
Կամո Ցուցուլյանը ողջունել է ԱՄՆ կառավարության որոշմամբ Կանզասի ազգային գվարդիային համագործակցության ծրագրի փոխանցումը և ընդգծել ընթացիկ ձեռքբերումները։
Նա մասնավորապես անդրադարձել է Փրկարար ծառայությունում Գվարդիայի քաղաքացիական աջակցման թիմի անդամների հետ անցկացված բազմոլորտ առաջնային կարիքների գնահատմանը և դասընթացներին, որոնք հնարավորություն են տվել համատեղ արձանագրել կարիքները և խնդիրների վերաբերյալ նախանշել առաջնային լուծումներ։
Փրկարար ծառայության տնօրենը հետաքրքրվել է Կանզասի ազգային գվարդիայի՝ արտակարգ իրավիճակների կառավարման, հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման գործիքակազմով։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Էնթոնի Մոհաթը ողջունել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում փորձագիտական մակարդակով Փրկարար ծառայության հետ անցկացվող միջոցառումները տալիս են դրական արդյունքներ։
Էնթոնի Մոհաթը անդրադարձել է Կանզասի նահանգում Ազգային գվարդիայի կողմից արտակարգ իրավիճակների կառավարման մոդելին և արագ արձագանքման համակարգային մոտեցումներին։
Նա ներկայացրել է որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներում անձնակազմի ներգրավվածության և տեխնիկական համալրվածության մանրամասներ։
Էնթոնի Մոհաթը ընդգծել է արտակարգ իրավիճակների հրամանատարության ատեստավորման գործընթացի կարևորությունը և հետաքրքրվել Հայաստանում փրկարար ծառայողների մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված միջոցառումներով։
Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու ակտիվ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
15:40 25.06.2025
Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո15:40 25.06.2025
Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ ԶիկոԲրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...
15:38 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
15:30 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...
15:23 25.06.2025
ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...
15:15 25.06.2025
Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարըԴպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...
15:07 25.06.2025
Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...