Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու հարցի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու հարցի պատճառով

13:21 25.07.2024

2024թ․ հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։20-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը Նոր Երզնկա գյուղի տարածքում կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճաբանել իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։

Բուժհաստատությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ բուժօգնության դիմած նշված անձի մոտ ախտորոշվել է «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող կույր վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս» ձևով մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նույն օրը Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի հետ վիճաբանած և նրան առերևույթ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, ով 27-ամյա երիտասարդ է։ Հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել է։
Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս 2024թ․ հուլիսի 12-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհով և, հասնելով Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքի մոտ, նկատել ու հարկադրաբար կանգնեցրել է իրեն վազանցող՝ Աշտարակի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցը։ Ապա իջնելով՝ մոտեցել է վերջինիս և հեռահար լույսերով մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել նրա հետ:

Վիճաբանության ժամանակ, ցուցաբերելով հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել 49-ամյա անձի հասցեին, որին զուգահեռ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին:

Դրանից հետո, 27-ամյա երտասարդը նստել է իր ավտոմեքենան և մոտ 500 մետր հեռանալուց հետո, կրկին խուլիգանական դրդումներով, հորիզոնական դիրքով փակել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհը, կրկին հարկադրաբար կանգնեցրել Աշտարակի բնակչի ավտոմեքենան։ Իր ավտոմեքենայից իջնելով և մոտենալով վերջինիս՝ երիտասարդը ձեռքում եղած դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է 49-ամյա անձի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքը։ Սակայն հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վնասվածքն ստանալուց անմիջապես հետո տուժողը մեքենայով շրջանցել է ավտոճանապարհի երթևեկելի մասը փակած ավտոմեքենան և, բարձր արագությամբ վարելով, հեռացել դեպքի վայրից։

27-ամյա երիտասարդը իր վարած ավտոմեքենայով մինչև Աշտարակ քաղաք հետապնդել է նրան, սակայն չի կարողացել կանգնեցնել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (սպանության փորձը՝ կատարված խուլիգանական դրդումներով) ներկայացվել է մեղադրանք։

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

15:48 25.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

15:40 25.06.2025

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

15:23 25.06.2025

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

15:15 25.06.2025

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

15:11 25.06.2025

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […] ...

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

15:07 25.06.2025

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

BACK_TO_TOP