Աջակցում ենք կառավարությանը՝ երկիրը կեղեքած հանցավոր կլանի դեմ պայքարում․ «Ազատամարտիկների դաշինք» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Աջակցում ենք կառավարությանը՝ երկիրը կեղեքած հանցավոր կլանի դեմ պայքարում․ «Ազատամարտիկների դաշինք»

12:56 13.09.2018

Վերջին օրերին տարբեր տրամաչափի քաղաքագետների և բազում լրատվամիջոցների կողմից հաճախակի էինք հանդիպում կանխատեսումների հակահեղափոխության հնարավորության մասին։ Այս մասին ասված է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի հայտարարության մեջ։

«Բոլորիդ հայտնի գաղտնալսումը, կարծես, միջոց  դարձավ ռևանշիստների վերակենդանացման դրսևորումներին, որն ավելի քան հաստատեց, որ մեր ուժային կառույցների և իրավապահ մարմինների գործողությունները ճիշտ ուղղության վրա են։ Այս իրավիճակը մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր ուժերին՝ կրկին միավորվելու և ժողովրդի հաղթանակը մինչև վերջ հասցնելու պատգամ է տալիս։

Ազատամարտիկների դաշինքն իր զորակցությունն է հայտնում կառավարությանը և իր պատրաստակամությունը՝ աջակցելու ուժային կառույցներին պայքարելու երկիրը կեղեքած, թալանած և դեռ վերակենդանանալու հույսեր փայփայող հանցավոր կլանի դեմ։

Ազատամարտիկների դաշինքը կոչ է անում բոլոր ազատամարտիկներին միավորվելու, մեր ժողովրդի հաղթանակը մինչև վերջ հասցնելու և մեր հաղթանակած սերնդի արժանապատիվ կերպարը վերականգնելու պայքարին»,- ասված է դաշինքի հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

19:14 25.06.2025

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է ինստիտուտի նախագահ Չեն Բոն։ Քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահրթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող […] ...

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները

19:07 25.06.2025

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում եղել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) ներքին գործերի ոլորտում իրականացվող աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, նախարարության միագրացիայի եւ քաղաքացիության […] ...

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

18:55 25.06.2025

«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

18:45 25.06.2025

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

Հունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

18:36 25.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

18:26 25.06.2025

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

Լիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...

BACK_TO_TOP