ԲՏԱ նախարարի տեղակալը «Սևան ստարտափ սամիթ 2024»-ի մասնակիցներին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետության տեսլականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+20.09 oC

ԲՏԱ նախարարի տեղակալը «Սևան ստարտափ սամիթ 2024»-ի մասնակիցներին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետության տեսլականը

19:48 27.07.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Սևան ստարտափ սամիթ 2024»-ի շրջանակներում հուլիսի 25-ին հանդիպում-քննարկում է ունեցել միջոցառման մասնակիցների հետ:

Խարույկի շուրջ անկեղծ և անմիջական զրույցի ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետության տեսլականն՝ ընդգծելով նախարարության ռազմավարական առաջնահերթությունները: Անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությանը, մշակվող օրենքի նախագծերին և իրականացվող ծրագրերին:

Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ հայ ինժեներները մշտապես առանձնացել են՝ բարդ և խրթին լուծումներ տալով գրեթե անլուծելի թվացող խնդիրներին և վստահություն հայտնել, որ հենց դա է լինելու հաջողության գրավականը՝ Հայաստանը ինժեներական և տեխնոլոգիական կենտրոն դարձնելու գործում:

Մասնակից թիմերի երիտասարդ ղեկավարները կիսվել են իրենց գաղափարներով, նախագծերի նախատիպերով: Ռուբեն Սիմոնյանն էլ իր հերթին խրախուսել է վերջիններիս, որ վստահորեն առաջ շարժվեն իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար։

«Ամեն փոքր հաղթանակ ձեզ ավելի կմոտեցնի երազանքի իրականացմանը: Երբեք մի հանձնվեք, երբ դժվարություններ հանդիպեն ձեր ճանապարհին: Այդ դժվարությունները թող դառնան հնարավորություններ՝ աճելու և ուժեղանալու համար»-նշել է նախարարի տեղակալը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

10:00 25.06.2025

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

BACK_TO_TOP