Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները. ՆԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները. ՆԳՆ

10:33 29.07.2024

Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:
2015-ից 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի անտառային տարածքներում գրանցվել է հրդեհի 244 դեպք, իսկ բուսածածկ տարածքներում՝ 35 353 դեպք, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար փրկարար ծառայության, ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով իրականացվում են մի շարք միջոցառումներ։

«Մենք իրականացնում ենք այդ տարածքների մշտադիտարկում ՝ ներառյալ անօդաչու թռչող սարքավորումներով, բարձրախոսերով և ԱԹՍ-ներով իրականացնում ենք իրազեկման աշխատանքներ, մարդաշատ վայրերում տեղադրում ենք հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ պաստառներ, մարդաշատ վայրերում բաժանում ենք թռուցիկներ»,-ասում է ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Սարոյանը:

Անտառները կազմում են մեր հանրապետության տարածքի 11 տոկոսը։ Մասնագետները վստահեցնում են՝ անտառային հրդեհների առաջացման պատճառը հիմնականում մարդկային անզգուշությունն է։
Ուստի արգելվում է.
1) չնախատեսված տեղերում վառել խարույկ,
2) նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
3) վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից,
4) այրել չոր խոտ կամ խոզան,
5) արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:

«Բացի հրդեհային օջախների կանխատեսումից, ստանում ենք նաև եռօրյա կանխատեսում՝ հրդեհային հնարավոր ռիսկերի մակարդակի վերաբերյալ։ Այս ամենին զուգընթաց՝ նվեր ենք ստացել հիդրոօդերևութաբանական կայան, որը տեղադրելով կոնկրետ տեղանքում, կարողանում ենք ստանալ իրական ժամանակում քամու ուղղությունը, քամու արագությունը, ջերմաստիճանային նշումները, կարողանում ենք դուրս բերել վառվող նյութի խոնավության տոկոսային հարաբերակցությունը»,-ասում է ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ մոնիթորինգի և կանխատեսման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Տաթևիկ Սիմոնյանը:

Անտառային հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում պետք է փորձել հանգցնել այն: Կարելի է օգտագործել ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:
Համոզվել, որ կրակը մարել է ու չի բորբոքվի, նոր միայն հեռանալ:
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, անմիջապես զանգահարեք՝ 911։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 2023 թ. օգոստոսի 7-ին ստեղծվել է անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP