14:15 02.04.2018
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, անդրադառնալով Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության ուժեր տեղակայելու մասին որոշմանը, տեսակետ է հայտնել, որ «Ռուսաստանը գրավում է այնքան, որքան իրեն թույլ են տալիս»:
Ազատ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը կարող է լինել միայն այն դեպքում, եթե դառնա ժողովրդավար ու այլ մոտեցում դրսևորի թե՛ սեփական ժողովրդի և թե՛ դաշնակից երկրների նկատմամբ: Այս նախաբանից հետո Արշակյանը պարզաբանել է, թե ինչ նկատի ունի.
«Ռազմական բազայի գոյությունը ցույց է տալիս, որ ռուսները լավ օրինակ չեն վերցնում: Օրինակ՝ կա Միացյալ Նահանգների օրինակը: Միացյալ Նահանգները Իսրայելի բանակը գերհզոր բանակ են դարձրել և իրենց համար պտտվում են այդ կողմերում՝ իրենց նավերով: Կարիք չկա ամերիկյան զինվորին բերել տեղավորել Իսրայելի տարածք, հենց Իսրայելն ինքն ԱՄՆ-ի օգնականն է»,- նշել է նախկին պատգամավորը:
Արշակյանի պնդմամբ՝ նույն մոտեցմամբ կարող էին գործել նաև ռուսները, օգնեին Հայաստանին ձևավորել գերհզոր բանակ, կենսունակ ու զարգացած տնտեսություն, փոխարենը կունենային հզոր դաշնակից տարածաշրջանում, քանի որ հայերը բավականին հավատարիմ դաշնակիցներ են:
Այս պարագայում ռուսական բազայի ներկայությունը Հայաստանում, Արշակյանը անհեթեթություն է համարում, բայց եթե կա էլ, ըստ նրա՝ պետք է լինի քաղաքակիրթ ձևով: Արշակյանի պնդմամբ՝ ռուսական ռազմական ոստիկանություն Հայաստանում չի կարող գործել, քանի որ բազմաթիվ իրավական խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեին մինչև այդ կառույցի տեղակայումը:
«Եթե մենք ունենայինք զինվորական ավաններ, որտեղ ապրում են միայն Ռուսաստանի քաղաքացիները և Ռուսաստանի զինվորականները, գուցե այդտեղ ինչ-որ ոստիկանություն պետք լիներ, իսկ հիմա դրա կարիքը չկա, ընդհանրապես անիմաստ է այդ ռազմական բազայի ներկայությունը»,- եզրափակել է Ազատ Արշակյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...