Ամառային կրթամշակութային ծրագիր՝ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC

Ամառային կրթամշակութային ծրագիր՝ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ

14:09 29.07.2024

Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագիր՝ ՀՀ և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել հայ և վրացի պատանիների ու երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը՝ հիմքում ունենալով երկու երկրների միջև երիտասարդության շրջանում փորձի փոխանակումն ու մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։

Մասնակիցների ընտրության համար սահմանվել են մի շարք չափանիշներ, այդ թվում՝ տարիքային (16-25 տարեկան), անգլերեն լեզվի իմացության, նմանատիպ ծրագրերի մասնակցության փորձառության տեսանկյունից: Արդյունավետ հաղորդակցություն ապահովելու նպատակով կարևորվել են նաև երիտասարդների ակտիվությունն ու նախաձեռնողականությունը:

Ծրագրի մասնակիցները կբաժանվեն 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրում՝ 12 մասնակից (6 վրացի և 6 հայ համամասնությամբ)։ Յուրաքանչյուր խմբին կցված կլինի 1 խմբավար, որը ծրագրի 7 օրերի ընթացքում համակարգելու և առաջնորդելու է խմբի մասնակիցներին տարբեր միջոցառումների ընթացքում։

Ծրագրի կազմակերպման և իրականացման աշխատանքներն իրականացնելու է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը. այն ունի նշված տարիքային խմբում անհրաժեշտ բովանդակությամբ ծրագրեր իրականացնելու բազմամյա փորձ, համապատասխան մասնագիտական թիմ և համալիր տարածք՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանը, որն իր մեջ ներառում է ՍՄԱՐԹ կենտրոնը, Կոնցեպտ հյուրանոցը և այցելուների կենտրոնը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ոչ-ֆորմալ արտադպրոցական ուսումնական կենտրոն է՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով։ Կենտրոնի լսարաններն օգտագործվելու են խմբային աշխատանքների կազմակերպման, իսկ ամֆիթատրոնը՝ ծրագրի ամփոփիչ միջոցառումների և ներկայացումների համար։

Կոնցեպտ հյուրանոցը ՍՄԱՐԹ ավանի հյուրընկալության բաղադրիչն է, որի մաս են կազմում նաև համագումարների կենտրոնը և կոնցեպտ ռեստորանը։ Ծրագրի մասնակիցների կեցությունը, սնունդը և երեկոյան ժամանցի միջոցառումները կազմակերպվելու են նշված տարածքում։

Սմարթ ավանի բացօթյա տարածքն օգտագործվելու է միջխմբային մրցակցային խաղերի կազմակերպման և ավարտական խարույկի արարողության համար, իսկ այցելուների կենտրոնը Դեբետի կիրճի տարածքում տեղեկատվական և զբոսաշրջային ծառայություններ է առաջարկելու։

Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր։ Այն ներառելու է պանելային քննարկումներ, լեզվական, երաժշտական, թատերական խաղ-առաջադրանքներ։ Ճանաչողական միջոցառումների մաս են կազմելու նաև Լոռու մարզում և Երևանում էքսկուրսիաներն ու արշավները, ինչպես նաև այց նորաբաց երիտասարդական կենտրոն։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել էր վերաբաշխում՝ 18261,3 դրամ գումարի չափով՝ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ ամառային կրթամշակութային-երիտասարդական ծրագրի իրականացման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP