19:40 30.07.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Ա սերիայի նորեկի պաշտպոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ֆրանսիացին նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։
Վարանը 2011-2021 թթ. հանդես է եկել «Ռեալում», որի հետ նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները, այդ թվում` չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և աշխարհի ակումբային առաջնությունը, երեք անգամ` իսպանական Լա լիգան։ Նա 2021 թ. տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրած 95 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում, դարձել Անգլիայի գավաթակիր ու երկրի Լիգայի գավաթակիր։ Վարանը 2012-2022 թթ. հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, որի կազմում 2018 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, 2019 թ.` Ազգերի լիգայի խաղարկության հաղթող, իսկ 2022 թ. հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ։
Հիշեցնենք, որ վերջերս «Կոմոյի» գլխավոր մարզիչ է նշանակվել Լոնդոնի «Արսենալի», «Չելսիի», կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...