11:17 30.07.2024
Նիկոսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև բարձր մակարդակում քաղաքական երկխոսության օրակարգի և տարածաշրջանային հարցերի։
ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի նախագահն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու և շոշափելի արդյունքների շարունակականությունն ապահովելու հարցում Երևանում ու Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք կայացված որոշման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության խթանման ուղղությամբ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու պատրաստակամությունը։
Ընդգծվել է ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում երկու երկրների սերտ համագործակցության նշանակությունը՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներում։
Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի համապարփակ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ համատեղ ջանքերին։
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության ճանաչմամբ խաղաղության պայմանագրի կնքման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման շարունակականության ապահովման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել առավել լայն տարածաշրջանային նշանակություն ունեցող «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությանը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:15 07.06.2025
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցսնցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...
16:10 07.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԵրևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...
16:00 07.06.2025
Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում: Դաշնային ավիացիոն […] ...
15:53 07.06.2025
ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. BloombergԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...
15:43 07.06.2025
Մակրոնը կայցելի ԳրենլանդիաՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը: Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...
15:30 07.06.2025
Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրըԿուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ, այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։ ...