Հոգեբանը երեխային հեռախոսից հեռացնելու միջոց է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Հոգեբանը երեխային հեռախոսից հեռացնելու միջոց է անվանել

20:50 11.08.2024

Երեխաները իրենց հեռախոսներից աչք չեն հեռացնում, քանի որ նրանք չունեն հաճելի տպավորություններ, ասում է հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան: Նա ընտանիքի կրտսեր անդամներին գաջեթներից հեռացնելու միջոցն անվանել է «Lente.ru»-ի հետ զրույցում:

Հոգեբանը նշել է, որ եթե երեխան ավելի շատ նախընտրում է մուլտֆիլմեր և էլեկտրոնային խաղեր, քան «կենդանի» հաղորդակցություն, ապա ծնողները պետք է մի քանի պարզ տեխնիկա օգտագործեն՝ երեխային համացանցային իրականությունից վերադարձնելու համար։

Նա նախ խորհուրդ է տվել երեխաներին ամեն անգամ գովաբանել, երբ նրանք զբաղված չեն գաջեթներով, օրինակ՝ հիանալ նրանց ստեղծագործական ունակություններով և չխնայել հաճելի խոսքերը։

Ըստ Ֆոկինայի ՝ երեխաները հաճախ կապված են էլեկտրոնային սարքերին ինչ-որ պատճառով, հաճախ քանի որ դա հարմար է հենց ծնողներին:

«Մտածեք, միգուցե ամեն անգամ ձեր երեխայի հետ շփվելու ուժ կամ տրամադրություն չունեք», – զգուշացրել է մասնագետը:

Այս դեպքում նա խորհուրդ է տվել, որ ծնողները փոխեն իրենց վարքագիծը, ինչը դրական ազդեցություն կունենա նաև ընտանիքի կրտսեր անդամների վրա։

«Տպավորությունների պակաս ունեցող երեխաները հաճախ գաջեթների կարիք ունեն»,- ընդգծել է  նա։

Ուստի հայրերին ու մայրերին խորհուրդ է տվել երեխային հաճելի պահեր ապահովել, օրինակ՝ խաղալ նրանց հետ կամ առաջարկել հանգստի նոր տարբերակ։

Մասնագետը նաև անվանել է անսովոր հնարք, որը երեխաներին կշեղի հեռախոսից, քանի դեռ ծնողները տանը չեն։ Նա խորհուրդ է տվել նրանց խնդրանքներով և ցանկություններով գրառումներ թողնել:

«Օրինակ. «Սիրելի՛ երեխաներ, ես խնդրում եմ ձեզ հնարել և նկարել հինգ գործողություններ, որոնք ավելի շատ կնախընտրեք, քան պլանշետը։ Սիրում եմ ձեզ, հայրիկ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

11:00 23.06.2025

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել

10:52 23.06.2025

Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

10:30 23.06.2025

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

Իսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

10:17 23.06.2025

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

Իրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:09 23.06.2025

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

10:00 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

BACK_TO_TOP