15:17 14.08.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։
Մասնավորապես, անհայտ անձինք զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնում, թե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառ, և տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել: Դրանից հետո ինչ-որ մարդիկ այցելում են տվյալ քաղաքացիների բնակարաններ և, օգտվելով վերջիններիս հուզական վիճակից, նրանցից խաբեությամբ վերցնում են տարբեր չափերի, ընդհուպ առանձնապես խոշոր չափերի գումարներ ու հափշտակում դրանք:
Նշված եղանակով կատարված խարդախություններից տուժած քաղաքացիների թիվն արդեն իսկ գերազանցում է հարյուրը։
Ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության բաժիններում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:
Քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային, ինչպես նաև ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքերի հանգամանքները, հանցագործություն կատարող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Հաշվի առնելով, որ նման ահազանգերը չեն դադարում` ՀՀ քննչական կոմիտեն ազգաբնակչությանը զգուշացնում է անծանոթ անձանցից նման տեղեկություններ ստանալիս խուճապի չմատնվել և հապճեպ քայլերի չդիմել՝ հարազատներին օգնելու նպատակով։
Անհրաժեշտ է առաջնահերթորեն ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ հաղորդակցության այլ միջոցներով հարազատների հետ կապ հաստատելու ուղղությամբ, կատարել լրացուցիչ ճշգրտումներ և ստացված տեղեկատվության իսկության, ինչպես նաև իրենց հետ կապ հաստատած և գումար ստացող անձի վստահելիության մեջ համոզվելուց հետո միայն դիմել քայլերի, հնարավորության դեպքում առհասարակ խուսափել առձեռն գումարներ փոխանցելուց։
Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում քաղաքացիներին հորդորել, որ խաբեության փաստն արձանագրելու կամ նման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես իրենց հետ կապ հաստատած անձանց վերաբերելի բոլոր տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...