2024թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործություններով պատճառված շուրջ 24.մլրդ 828մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

2024թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործություններով պատճառված շուրջ 24.մլրդ 828մլն դրամ

12:15 15.08.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է կառույցի բոլոր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«Ըստ այդմ՝ պարզվել է, որ 2024թ. առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 14.828.540.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 5.190.484.000 ՀՀ դրամ՝ 2023թ. նույն ժամանակահատվածի ընթացքում վերականգնված  2 մլրդ 735 մլն ՀՀ դրամի դիմաց:

Այսինքն՝ նախաքննությունն ավարտված վարույթներով 2024թ. ցուցանիշները շուրջ կրկնակի ավելացել են։

Ընդ որում՝ 2024թ. առաջին կիսամյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնված վնասից 4.892.108.000 ՀՀ դրամը պետությանը պատճառված գույքային վնասն է։

Բացի վերոնշյալը, 2024թ. հունիսի 30-ի դրությամբ անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է 19.637.784.000 ՀՀ դրամի չափով վնաս, որից պետությանը պատճառված վերականգնված վնասի չափը կազմում է 19.457.993.000 ՀՀ դրամ։

Այսպիսով, 2024թ. ընթացքում պատճառված գույքային  վնասից ավարտված և անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է ընդհանուր 24.828.268.000 ՀՀ դրամ, որից 24.350.101.000 ՀՀ դրամը պետությանը պատճառված վնասի վերականգնումն է:

Նշված 24.350.101.000 ՀՀ դրամից  20.539.865.000 ՀՀ դրամը վերականգնվել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով, որից 17.507.427.000 ՀՀ դրամը՝  ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում, իսկ 3.032.438.000 ՀՀ դրամը` հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով՝ հատկապես ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու վերաբերյալ վարույթի շրջանակներում:

Հատկանշական է այն հանգամանքը, որ պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության  քննության գլխավոր վարչությունում քննվող և ավարտված վարույթներով գրեթե կրկնակի գերազանցում է 2023թ. (շուրջ 9մլրդ. ՀՀ դրամ) արդյունքները։

Ընդհանուր առմամբ 2024թ. առաջին կիսամյակում պատճառված վնասի վերականգնման` նշված արդյունքը, ՀՀ քննչական կոմիտեում քննված կամ քննվող քրեական վարույթների շրջանակներում, 2023թ. նույն ժամանակաշրջանի (15 մլրդ 825 մլն դրամ) համեմատ, ավելի է մոտ 8մլրդ. 525մլն. դրամով կամ շուրջ 54%-ով»,-ասված է հաղորդագրության մեջ։      

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

BACK_TO_TOP