Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ

11:49 16.08.2024

Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Օգոստոսի 14-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև՝ սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ:
Ի՞նչ է կապիկի ծաղիկը
Այն վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում:
Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:
Գաղտնի շրջանը 5-21 օր է:
Ախտանշանները՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում, շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%):
Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85 տոկոսով արդյունավետ է նաև կապիկի ծաղիկ հիվանդության համար։ Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ օգտագործվում է այս հիվանդության դեմ:
Ինչպե՞ս կանխարգելել.
  • Լինել իրազեկված.
  • Միսը և մսամթերքը ենթարկել բավարար ջերմային մշակման.
  • Պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները.
  • Բացառել ցանավորում ունեցող անձանց հետ շփումը.
  • Աֆրիկա ճամփորդելիս կամ այնտեղից վերադարձած անձի հետ շփումից հետո մաշկի ցանավորման և այլ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել վարակաբանի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP