22:17 18.08.2024
Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 70 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում գտնվող զրուցարանի տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր, թղթախաղի համար օգտագործվող քարտեր։
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ որովայնի ձախ կեսի և գլխի հատվածում դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Տ. Օ.-ն է, ում նշված հիվանդանոցում առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը16:55 22.06.2025
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենաՀունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...
16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...
16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...