16:44 19.08.2024
Բրազիլիայի բնակիչները բախվել են բջջային հեռախոսների մշտական գողությունների և բազմաթիվ կիբեռհանցագործությունների խնդրին. հանցագործների գործողություններից ընդհանուր վնասը 2023 թվականին հասել է 34 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով Բրազիլիայի Forum Brasileiro de Segurança Pública («Բրազիլիայի հանրային անվտանգության համաժողով») ոչ կառավարական կազմակերպության տվյալները:
Նշվում է, որ 2023 թվականին Բրազիլիայի յուրաքանչյուր տասներորդ բնակչից գողացել են բջջային հեռախոս, իսկ միջինը Բրազիլիայում ամեն ժամ գողանում են մինչև 1680 հեռախոս։ Ամենից հաճախ կողոպտիչները խլում են հեռախոսները, երբ երկրի բնակիչները ցանկանում են լուսանկարվել կամ մեքենայի մեջ խոսելիս կանգնած են լինում լուսացույցի տակ։ Ըստ պարբերականի տեղեկատվության՝ բջջային հեռախոսների գողությունների խնդիրը հասել է այնպիսի չափերի, որ Google-ը Բրազիլիայում օգտատերերի սարքերի համար մշակել է հատուկ «գողի ռեժիմ»։ Այն նախատեսված է Android սարքերի էկրանների արգելափակման համար, եթե ծրագրում տեղակայված արհեստական ինտելեկտը հայտնաբերի, որ բջջային սարքը կտրուկ կերպով խլել են օգտատիրոջ ձեռքից։ Ծրագիրը դեռ փորձարկման փուլում է։
Պարբերականը հավելում է, որ բացի հեռախոսների գողությունից, Բրազիլիայում բնակչության համար ծագել է մշտական կիբեռհանցագործությունների խնդիրը, որոնց թվում առավել հաճախակին այլ անձի փոխարեն ներկայանալու փորձերն են։ Ըստ Forum Brasileiro de Segurança Pública-ի տեղեկատվության՝ յուրաքանչյուր տասներորդ բրազիլացի 2023 թվականին դարձել է իր փողերի գողության ականատեսը և յուրաքանչյուր տասներորդ բրազիլացի տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ դարձել է կիբեռհանցագործության կամ մեքենայության զոհ։
Բրազիլիայում հանցավորությունը շարունակում է խնդիր մնալ բնակչության և երկրի իշխանությունների համար։ Չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականին Բրազիլիան ունեցել է կանխամտածված սպանությունների ամենացածր ցուցանիշը վերջին 14 տարվա ընթացքում, սակայն ՄԱԿ-ի Global Study on Homicide-ի՝ 2023 թվականի զեկույցի տվյալներով՝ Բրազիլիան տարեկան 45 000 սպանությունների թվով դեռ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը:
13:00 22.06.2025
Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներըՍաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...