15:52 20.08.2024
Օգոստոսի 15-ի երեկոյան Տավուշի պարեկների և ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ ստացվել է տեղեկություն, որ Վարագավան գյուղի վարչական շենքում ծեծկռտուք է:
Մեկնել են օպերատիվ խումբը, վարչության և բաժնի ղեկավարներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որոնք իրացնելով՝ պարզվել է հետևյալը:
Օգոստոսի 15-ի ժամը 16.30-ին Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը Վարագավան գյուղի հասակակից բնակչի հետ գնացել է վարչական ղեկավարի աշխատասենյակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին և բռունցքներով հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հետո երիտասարդները դիմել են փախուստի:
Վարագավանի 42-ամյա վարչական ղեկավարը «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հետապնդել է նրանց, սակայն միջնակարգ դպրոցի մոտ նրա մեքենայի առջևը կտրել է մի «Մերսեդես»: «Մերսեդեսի» ուղևորը` Բերդ քաղաքի 28-ամյա երիտասարդի 56-ամյա հորեղբայրը, մեքենայից իջել է ինքնաձիգը ձեռքին, հայհոյանքներ հնչեցրել վարչական ղեկավարի հասցեին, սպառնացել սպանել և մարտական դիրքի է բերել ինքնաձիգը: Այդ պահին սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում վարչական ղեկավարը հորեղբոր ձեռքից խլել է ինքնաձիգը: Հորեղբայրը փորձել է նաև դանակով հարվածել նրան, որից հետո «Մերսեդեսով» դիմել են փախուստի:
Ժամը 19-ին վարչական ղեկավարը իրավապահներին է ներկայացրել հորեղբոր ձեռքից խլած ինքնաձիգը:
Կազմված փաստաթղթերն ու ինքնաձիգը ներկայացվում են Բերդի քննչական բաժին, նախաձեռնվում է քրեական վարույթ:
Նույն օրը, ժամը 22.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու պահին 56-ամյա տղամարդը հայտնաբերվում, հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և ներկայացվում է քննչական բաժին: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի մեքենան տեղափոխվում է Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տավուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հաջորդ օրը ցերեկը ինքնակամ բաժին է ներկայանում «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը, իսկ երեկոյան` Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Հիմնավոր կասկածի առկայության հիմքով երկուսն էլ ձերբակալվում և ներկայացվում են քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...