11:12 26.08.2024
Ամռան ամիսներին մարզերի մշակութային կյանքի ակտիվացման և երեխաների շրջանում ընթերցանության խրախուսման նպատակով ՀՀ մարզային գրադարաններում իրականացվում է «Ամառը գրադարաններում» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Ծրագրի շրջանակում Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ամառը գրադարանում» կրթական եռամսյա ծրագիրը, որում ընդգրկված էին 7-9 տարեկան շուրջ 30 մանկահասակ ընթերցողներ։
Ծրագրի նպատակն էր երեխաներին կապել ընթերցանությանը՝ այն դարձնելով հաճելի զբաղմունք, իսկ գրադարանը՝ մտավոր ժամանցի վայր: Ծրագրի շրջանակում անցկացվել են «Եղի՛ր օրինապահ», «Երգը՝ մեր առօրյան», «Ուլունքագործությունը՝ մանրուքների ստեղծագործական խաղ» խորագրով դաս-պարապմունքները։
Առաջին անգամ գրադարանում ստեղծված «Ամառը գադարանում» թեմատիկ գրքային ֆոտոանկյունն էլ ավելի է գրավել ընթերցողներին ոչ միայն ընթերցանության, այլև գրադարանը որպես հետաքրքիր ժամանցի վայր դիտարկելու համատեքստում: Գրադարանում առաջին անգամ գործարկվել է «Հանդիպում գրքի հետ» հարցաթերթիկը, որն առավել նպաստել է գրադարանավար-ընթերցող երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև օգնել ճիշտ կողմնորոշվել գրքի ընտրության հարցում։
Ամռան ընթացքում կազմակերպված բազմաթիվ կրթական, մշակութային միջոցառումների արդյունքում Արարատի մարզային գրադարանում արձանագրվել է ընթերցողների և հաճախումների զգալի աճ՝ նոր ընթերցողների քանակը կազմել է 850, իսկ հաճախումների թիվը՝ 7048»,-ասված է հաղորդագրության մեջ:
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերըԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...
22:45 21.06.2025
Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներՀունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...