Տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ՝ «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ՝ «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրով

12:22 26.08.2024

2023 թվականից պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է կառավարման նոր համակարգ, որի շրջանակում փոփոխվել է տնօրենների նշանակման կարգը։ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգի» պահանջների համաձայն՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում:

Կառավարման նոր համակարգի անցման և հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել նոր մասնագետների ներգրավում պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման ոլորտ: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է իրականացնել տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ՝ «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրով:

Դասընթացները ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կիրականացվեն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ։

Վերապատրաստման ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու կրթական ծրագրի մշակման, որակի գնահատման և կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։ Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր։ Հանձնաժողովի կողմից ծրագիրը դրական գնահատելու արդյունքում ծրագրի մասնակիցը կարող է նշանակվել հաստատության տնօրեն։

Ծրագրի ընդհանուր տևողությունը 7 ամիս է: Այն իրականացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուր խմբում 30 մասնակից։ Վերապատրաստումն անցկացվելու է հիբրիդային եղանակով՝ առկա և առցանց հանդիպումների ձևաչափերով: Առցանց հանդիպումները նախատեսված են շաբաթական մեկ անգամ: Առկա հանդիպումներն իրականացվելու են Երևան քաղաքում:

Վերապատրաստման ծրագրին մասնակցությունն անվճար է, սակայն առկա հանդիպումներին մասնակցության նպատակով ճանապարհի և կեցության ծախսերը հոգում են մասնակիցները։

Վերապատրաստման ծրագրին կարող են մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կարգով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պահանջները բավարարող, այդ թվում՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձինք։ Վերապատրաստման ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները կստանան փաստաթուղթ։

Վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար թեկնածուները կարող են անցնել հետևյալ հղումով և ներկայացնել՝

  • ինքնակենսագրական,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր,
  • էսսե, որտեղ պետք է ներկայացվի կոնկրետ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավար պաշտոն ստանձնելու մոտիվացիան:

Վերապատրաստման ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18.00։

Հարցերի դեպքում գրել [email protected] հասցեին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

BACK_TO_TOP