13:24 27.08.2024
Երևանի պարեկները օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7.20-ին Գայի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 38-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ծալովի դանակ, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, 2,20 գրամ դեղնականաչավուն զանգված և տարբեր տեսակի 42 դեղահաբ:
Ժամը 08.25-ին Երևանի պարեկները Թբիլիսյան խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել 41-ամյա տղամարդու: Ձերբակալման պահին նա իր մոտից նետել է երկու փաթեթ: Խուզարկությամբ Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ կաթուցիչի մեջ մարիխուանա է, իսկ փաթեթներում՝ կրիստալ տեսակի թմրամիջոց, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր օգտագործման համար:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նույն օրը, ժամը 18-ին, Երևանի պարեկները Ուլնեցու և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի մոտ նկատել են կասկածելի վարքագծով երիտասարդի: Պարեկներին տեսնելով՝ նա կուլ է տվել ձեռքում եղած փաթեթը: Արմավիր քաղաքում հաշվառված 25-ամյա երիտասարդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Բաժնում երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել է բուժօգնությունից և նորից տեղափոխվել է բաժին: Բաժնում նա հայտնել է, որ կուլ տվածը թմրանյութ է:
25-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղում20:21 21.06.2025
Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...
20:10 21.06.2025
«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...
20:03 21.06.2025
Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆԲանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
19:55 21.06.2025
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհՀունիսի 21-ին, ժամը 16:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mini Cooper» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս […] ...
19:51 21.06.2025
Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվելԲրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 22 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնել է նահանգապետ Ժորժինյո Մելլոն։ «Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել […] ...