17:04 27.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, հավաքին մասնակցելու նպատակով, անձանց նյութապես շահագրգռելու, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչին առնչվող այլ քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նրա բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և վերցվել են ձեռագիր գրառմամբ 5 ցուցակ՝ բազմաթիվ անձանց անուններով, որոնց դիմաց նշված են եղել տարբեր չափերի գումարներ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա է դարձել խուզարկությամբ հայտնաբերվածը, և դրա արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ ևս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը, համատեղ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է նախորդիվ նշված քրեական վարույթին։
Քննությամբ պարզվել է, որ Վանաձորի հիշյալ բնակիչը, 2024թ․ ապրիլ ամսին Տավուշի մարզում սկսված և մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցություն ապահովելու նպատակով, ինքնությունը դեռևս չպարզված մի շարք անձանց շահագրգռել է՝ տարբեր չափերի գումարներ տրամադրելով, իսկ ինքնությունը պարզված մեկ անձի խոստացել է օժանդակել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում աշխատանքի ընդունվելու հարցում:
Վարույթի շրջանակներում կատարված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններով ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է նաև, որ Վանաձորի նշված բնակիչը տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով լրատվական կայքերից մեկին 2024թ․ մայիսի 21-ին տրված հարցազրույցում, հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հնչեցրել է Ոստիկանության ծառայողներին հասցեագրված անպարկեշտ արտահայտություններ՝ այդ կերպ անվանարկելով, վարկաբեկելով և նվաստացնելով նրանց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-ր մասի 3-րդ կետով և 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այս մասով առանձնացված և նախաքննությունն ավարտված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Խուզարկությամբ հայտնաբերված ցուցակներում նշված, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:55 07.06.2025
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ ...
13:46 07.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...
13:34 07.06.2025
Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսվածԿոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
13:25 07.06.2025
«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում ենՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...
13:14 07.06.2025
«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»: ...
13:05 07.06.2025
Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունըԲելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...