17:18 27.08.2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով հանրապետության տարածքում լայանածավալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակվում են։
Հանրային իրազեկման աշխատանքերը հիմնականում իրականացվում են հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերում՝ բնության գրկում քաղաքացիների հաճախակի ժամանցով պայմանավորված, որի ընթացքում փրկարարական ծառայողների կողմից անօդաչու թռչող սարքերով և բարձրախոսերով կատարվում են իրազեկման աշխատանքներ։
Միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքի փրկարարական և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերի, հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների ուժերով, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցների հետ համագործակությամբ, անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացվում են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, շրջիկ իրազեկում և հակահրդեհային քարոզչական բնույթի աշխատանքներ։
Օգոստոսի 25-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 696 խումբ, որից 646-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից, 50-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ։
Իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 1518 փրկարարական ծառայող: ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները 5198 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում, մարդաշատ վայրերում փակցրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 5416 պաստառներ:
Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 112 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։
Բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով իրազեկման միջոցառումների շրջանակներում բաժանվել է մոտ 1600 թռուցիկ:
Հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակը կանխարգելելու նպատակով նշված համալիր միջոցառումները կրում են շարունակական բնույթ։
13:55 07.06.2025
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ ...
13:46 07.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...
13:34 07.06.2025
Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսվածԿոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
13:25 07.06.2025
«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում ենՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...
13:14 07.06.2025
«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»: ...
13:05 07.06.2025
Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունըԲելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...