«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է 20 միլիոն դրամով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է 20 միլիոն դրամով

14:10 28.08.2024

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։

Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է։

Հաշվի առնելով, որ նշված խախտումը խոչընդոտել է նաև Հանձնաժողովի կարգավորման գործառույթի, այն է՝ քաղաքացիների դիմումների բազմակողմանի և լրիվ քննարկման լիազորության պատշաճ իրականացմանը՝ Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառեց տուգանք՝ 20 միլիոն դրամ գումարի չափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

13:34 07.06.2025

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

13:25 07.06.2025

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:14 07.06.2025

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»:   ...

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

13:05 07.06.2025

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

Բելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

12:55 07.06.2025

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

12:41 07.06.2025

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

BACK_TO_TOP