Իսրայելական թանգարանում երեխան պատահաբար կոտրել է 3500 տարեկան կավե սափորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Իսրայելական թանգարանում երեխան պատահաբար կոտրել է 3500 տարեկան կավե սափորը

18:58 28.08.2024

Հինգ տարեկան իսրայելցի տղան էքսկուրսիայի ժամանակ պատահաբար կոտրել է 3500-ամյա սափորը Հայֆայի համալսարանի Hecht թանգարանում, հայտնել է իսրայելական հեռուստաալիքներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անցած շաբաթավերջին հինգ տարեկան տղան պատահաբար դիպել է Հայֆայի Hecht թանգարանում գտնվող հնագույն սափորին և կոտրել այն: Հնագիտական ​​գտածոյի կորուստը զգալի ֆինանսական վնաս չի պատճառել», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Hecht թանգարանում շեշտը դրվում է հնագիտական ​​արտեֆակտների հավաքածուն լայն հանրության համար հասանելի դարձնելու վրա, դրա համար էլ գտածոներից շատերը ցանկապատված չեն: Թանգարանի ներկայացուցիչները հայտնել են, որ անոթը կվերականգնվի և շուտով կրկին կցուցադրվի։

Տղայի հայրն ասել է, որ իր որդին «թեթև քաշել է սափորը», քանի որ նրան «հետաքրքրել է, թե ինչ կա ներսում», ինչի պատճառով ցուցանմուշն ընկել է:

Hecht թանգարանն անվճար է և պարունակում է ցուցանմուշներ, որոնք պատմում են Իսրայելի երկրի պատմությունը պղնձի դարաշրջանից մինչև բյուզանդական ժամանակաշրջան: Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են աշխարհահռչակ նկարիչների կտավներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

14:30 21.06.2025

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:16 21.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

14:00 21.06.2025

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...

Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ

13:45 21.06.2025

Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլն» ավարտին է հասցնում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը: 22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին փուլը: Գործընթացն ավարտելուց հետո գերմանացի աստղը 5 տարվա պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ: Անգլիական թիմը գործարքի համար կվճարի 100 միլիոն, ևս 16.5 միլիոն նախատեսված է որպես բոնուս: Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող […] ...

BACK_TO_TOP