16:11 29.08.2024
Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղի 2-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղում դպրոց կառուցելու նպատակով։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա գյուղի 3-րդ փողոց 15 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիր կառուցելու նպատակով։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է, մասնավորապես՝ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը լրացնել 3 դպրոցով: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը, Շիրակի մարզի Գետափի Գ. Արշակյանի անվան կրթահամալիրը, Արարատի մարզի Արևաբույրի միջնակարգ դպրոցը:
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...