16:16 29.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 72-ամյա բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքը:
Նախաձեռնված քրեական վարույթով առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնցից մեկը 72-ամյա կնոջ քրոջ 21-ամյա թոռն է, իսկ մյուսը՝ վերջինիս 24-ամյա ընկերը:
Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 21-ամյա երիտասարդը, տեղյակ լինելով իր մոր մորաքրոջ՝ տանից տևական ժամանակ բացակայելու և բնակարանի բանալիների օրինակը իրենց բնակարանում գտնվելու հանգամանքի մասին, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 72-ամյա կնոջը պատկանող, սակայն իր կողմից շահագործվող «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով հանդիպել է հիշյալ ընկերոջը և պայմանավորվել հափշտակություն կատարելու շուրջ:
2024 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:40-06:15-ն ընկած ժամանակահատվածում, երիտասարդները, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, դռան կողպեքը բանալու միջոցով բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել 72-ամյա կնոջ տուն և գաղտնի հափշտակել մոտ 500.000 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա և ադամանդյա զարդեր և 4000 ԱՄՆ դոլար գումար:
Այնուհետև, նպատակ ունենալով հանցանքն այլ եղանակով և իբրև այլ անձանց կողմից կատարված լինելու տպավորություն ստեղծել, ինչպես նաև՝ չբացահայտվելու, հանցանքն այլ եղանակով կատարված լինելու և քննությունը շեղելու նպատակով, մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականին հարող փայտե մակերեսը և, մետաղյա ձողը թողնելով բնակարանում, հեռացել:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված լայնածավալ քննչական գործողությունների, ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այլ անձանց կողմից գողություն կատարելու իմիտացիան բացահայտվել է, հափշտակություն կատարելու համար կասկածվող նշված երիտասարդները հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել:
Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանի համապատասխան որոշումներով 24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 21-ամյա երիտասարդի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:43 07.06.2025
Մակրոնը կայցելի ԳրենլանդիաՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը: Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...
15:30 07.06.2025
Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրըԿուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ, այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։ ...
15:15 07.06.2025
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստըԱննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի […] ...
14:53 07.06.2025
Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներումՎլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...