17:06 29.08.2024
Փաթեթով սահմանվում են այն իրավական հիմքերը, որոնցով անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով նոր անապահովության նպաստ կտրամադրվի քաղաքացիներին՝ գործող ընտանեկան եւ սոցիալական նպաստի փոխարեն: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ներկայացնելով ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի նպատակն այն է, որ համակարգը լինի ավելի հասցեական, թիրախային եւ արդյունավետ: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում ավելի շատ զարգացնել ծառայությունների դաշտը, քան պարզապես դրամական միջոցների նպաստներով սահմանափակել սոցիալական աջակցությունը:
Համակարգը հիմնված է լինելու կարիքի իրական գնահատման եւ համաչափ սոցիալական ծառայություններ տրամադրելու սկզբունքի վրա, որը խրախուսելու է անձի սոցիալ-տնտեսական ակտիվությունը:
Ըստ փաթեթի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք կունենա ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից:
Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից՝ այդ շեմը սահմանվելու է այնպես, որ անապահովության նպաստի նոր համակարգում ընդգրկվեն այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկվող տոկոսի արժեքից:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է առաջարկներ, որոնք հեղինակի կողմից ընդունելի են եղել: Դրանք վերաբերել են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում նպաստի նշանակումը դադարեցնելուն եւ երեխայի՝ պարտադիր կրթությունից դուրս չմնալու նպատակով տարիքը նշելու դրույթին: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է չնշել երեխայի տարիքը, քանի որ նա կարող է մեծ լինել 18 տարեկանից:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կընդգրկվի ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
21:08 07.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...
20:59 07.06.2025
Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
20:50 07.06.2025
Ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարըՋերմուկ քաղաքում ավարտին մոտեցավ Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են. 1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ 2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա 3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս 4-րդ տեղ՝ Սամուել Սևյան ...
20:32 07.06.2025
Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...
20:21 07.06.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցումՀունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...
20:13 07.06.2025
Կալիֆոռնիայում բողոքի ցույցեր ենԱՄՆ Կալիֆոռնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...