16:41 29.08.2024
Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ մասնագետների հավաստագրման անցումային կարգում կատարվել է փոփոխություն։ Արդյունքում լուծվում է այն մասնագետների խնդիրը, որոնք, ունենալով կրթություն քաղաքաշինական գործունեության մեկ ոլորտում, սակայն փաստացի գործունեություն ծավալելով քաղաքաշինական մեկ այլ ենթաոլորտում, չէին կարողանում հավաստագրվել urban.e-gov.am հարթակում՝ որակավորման և աշխատանքային փորձի անհամապատասխանության պատճառով։
Հաշվի առնելով, որ խնդրին առնչվում էին ոլորտի բավական մեծ խումբ մասնագետներ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում։
Երկրորդ հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ սահմանվել է, որ եթե հայտատուն հանդիսանում է պատասխանատու մասնագետ և ունի «Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան հայցվող համապատասխան ենթաոլորտում աշխատանքային 10 տարվա փորձառություն և համապատասխան որակավորում (բազային կրթություն), ապա կարող է քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական urban.e-gov.am հարթակի միջոցով դիմել պատասխանատու մասնագետի կարգի շնորհման և հավաստագրման համար (https://urban.e-gov.am/hy/service/4ab6f30b-13e1-48fc-aa7d-e0665de709d3/info)։
Օրինակ՝ «Ավտոմոբիլային ճանապարհներ» մասնագիտությամբ դիպլոմ ունեցող մասնագետն արդեն կկարողանա դիմել իր աշխատանքային փորձին համապատասխան մեկ այլ ենթատեսակի, օրինակ՝ բնակելի, հասարակական և արտադրական կառույցների շինարարության հավաստագիր ստանալու համար։ Հայտը լրացնելիս «Կրթություն» բաժնում պետք է ընտրել «Բազային» տարբերակը։
Կարևոր է նշել, որ անցումային կարգով հավաստագրվելու հնարավորությունը ստանալուց հետո արդեն հաջորդ շրջափուլի հավաստագիրը ստանալու համար մասնագետները պետք է վերաորակավորում անցնեն՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 478-Ն որոշմամբ հաստատված վերաորակավորման կարգի համաձայն (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191494)։
Քաղաքաշինության կոմիտեից հիշեցնում են, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է ոլորտի ներկայացուցիչներին շտապել և վեջնաժամկետին ընդառաջ ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ հայտերի ներկայացումը չթողնել վերջին օրվան։
20:21 07.06.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցումՀունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...
20:13 07.06.2025
Կալիֆորնիայում բողոքի ցույցեր ենԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
19:25 07.06.2025
Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը: Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...