18:16 04.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։
Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի մասնագետների հետ մարզպետը շրջել է մի շարք օբյեկտներում` դիտարկելու շինաշխատանքներն ու նախապես տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Պատասխանատուները դիտարկել են համայնքի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների ընթացքը, որոնք ավարտական փուլում են։
ՀՀ Կառավարության տրամադրած միջոցներով 2023 թվականին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Այ Քոնստրակշն» ՍՊԸ-ի կողմից։
Մարզպետը շինարարի հետ զրույցում կարևորել է աշխատանքների լիարժեքությունը․
«Երկու մանկապարտեզների հիմնանորոգումը ձեր կազմակերպությունն է իրականացնում և խոսքը բավական լուրջ միջոցների մասին է, պետական միջոցները պետք է նպատակային ծախսվեն, աշխատանքների մեծ մասն ավարտել եք, սակայն տեսնում եմ մանր շտկումների անհրաժեշտություն, դրանք ևս պետք է վերացվեն ամենասեղմ ժամկետներում»։
«Արթիկի թիվ 3 մանկապարտեզի» վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն 144 հազար դրամ է։ Այն նախատեսված է 120 երեխայի համար։ «Արթիկի թիվ 4 մանկապարտեզն» էլ նախատեսված է 140 երեխայի համար, ծրագրի արժեքը 243 մլն 768 հազար դրամ է։
Պատասխանատուները եղել են նաև Արթիկի թիվ 1 մանկապարտեզում։ «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվող մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար, ունենալու է 6 խումբ։ ՀՀ կառավարությունը տրամադրելու է գումարի 75 տոկոսը: Աշխատանքներն արդեն ավարտվել են, մնում են վերջին շտկումները։
Շրջայցից հետո մարզպետի գլխավորությամբ համայնքապետարանում անցկացվել է աշխատանքային քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, սուբվենցիոն ծրագրերին, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելուն, ինչպես նաև առաջիկա անելիքներին։
«Ինձ համար կարևոր են այսօրինակ հանդիպումներն ու շրջայցերը։ Արտագնա հանդիպումները անմիջական շփման, տեղում արված աշխատանքներին հետևելու, խնդիրներին ծանոթանալու նպատակ ունեն։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում աջակցելու, քննարկելու և լսելու ձեր բարձրացրած հարցերը, գնալու դրանց լուծման հետևից»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Արթիկ այցելության ժամանակ Շիրակի մարզպետն ու Արթիկի համայնքապետը հյուրընկալել են 44-օրյա պատերազմում անհետ կորած Հունան Սարոյանի ընտանիքին, լսել նրանց մտահոգություններն ու վստահեցրել, որ հնարավորությունների սահմանում կանգնած են նրանց կողքին՝ մաղթելով տոկունություն։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...