20:56 04.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10։00-16:00 Մարգարյան փ. 20/1, 20/2, 20/3, 22 շենքեր, Բաշինջաղյան փ. 172, 174, 176, 178, 180 շենքեր, Սվաճյան փ. 34, 36, 38 շեն քեր, Ա-1 թաղ․ 156, 157 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 1 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 35, 36, 51, 59 շենքեր, թիվ 118 մսուր-մանկապարտեզ, թիվ 186 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17:00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ, Սարի Թաղ 18 փողոց 33-86 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Հյուսիսային ճառագայթ 17, 18 շենքեր, Արաբկիր 39 փողոց 2-30; 47 փողոց 4/1-10, 49 փողոց 2-10; 51 փողոց 3 և 53 փողոց 6 շենքեր, Բաբայան փ. 12-16ա շենքեր, Արաբկիր 39 փողոց 1-8; 45 փողոց 1-8 և 47 փողոց 2-47 առանձնատներ, Գյուլբենկյան փ. 19/1-19/3 շենքեր, Գուլակյան փ. 14Ա-16Բ շենքեր և 3-21 առանձնատներ,
Արագածոտնի մարզի՝
10։30-16:30 Ոսկեհատ և Ագարակ գյուղեր մասնակի,
11։00-15:00 Ծովասար, Գառնահովիտ, Մաստարա, Ծաղկասար, Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր,
Արարատի մարզ՝
10:00-13։00 Նոր Կյանք և Ուրցաձոր գյուղեր մասնակի, Արարատ գյուղ,
10:30-12։30 Այգեզարդ գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզի`
10:30-12։30 Վերնաշեն գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ՝
10։00-15:00 Չարենցավան համայնք՝ Չարենցավանի պետական քոլեջ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-15։00 Ջրվեժ գյուղ և հարակից տարածքներ,
11։00-17։00 Աբովյան քաղաք՝ Կենտրոն թաղամաս, թիվ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ,
Գեղարքունիքի մարզ՝
10։30–16:00 Սևանի տարածաշրջան՝ «Արևիկ» առողջարան, «Արթ Բլիթ» ՍՊԸ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ընկերություն, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, «Հովիկ Աբրահամյան» և «Արմեն Եսայան» ԱՁ-ների հանգստյան գոտիներ, Սևանա լճի Ծովագյուղ–Ճամբարակ մայրուղուն հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գավառ քաղաք՝ կենտրոնական մաս, «Արա-Նանե» ՍՊԸ, «Ֆինքա» ՈԻՎԿ ընկերություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, «Մոբայլ սենթր» խանութ սրահ, Նալբանդյան փողոց, «Գևորգ Մուխսիխաչոյան» և «Սիրունյան Մարատ» ԱՁ-ներ, Կուլտուրայի պալատին հարակից խանութ-սրահներ և բնակիչ-բաժանորդներ, Երանոս, Վարդաձոր բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00–13:00 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզ՝
10։00-12:00 Դիլիջան քաղաք՝ Կամոյի և Վասիլևի փողոցներ,
Շիրակի մարզի`
11:00-16:00 Գյումրի քաղաք` Անի թաղամաս 11 փողոց 5, 7, 7ա, 7բ շենքեր, Չարենցի փ. 19 և 21 շենքեր, Տ․ Ճարտարապետի փ. 20, 22, 22ա, 24, 24ա, 26, 26ա, 28, 28ա շենքեր, «Պիտյորոչկա» սուպերմարկետ և հարակից բաժանորդներ, Տերյան փ. 94, 98ա շենքեր, Մադոյան-Տերյան փողոցներին հատող հատված,
Սյունիքի մարզ`
09:30-11:30 Անդոկավան գյուղ մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...