«Եթե այսօր նույն ոճով ու նույն զինտեխնիկայով Ադրբեջանը փորձ անի հարձակման, ապա դա բացարձակ ձախողում կլինի». Իսագուլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

«Եթե այսօր նույն ոճով ու նույն զինտեխնիկայով Ադրբեջանը փորձ անի հարձակման, ապա դա բացարձակ ձախողում կլինի». Իսագուլյան

16:14 03.04.2018

«Բանակներն իրենց թերություններն արձանագրվում և ճշգրտում են, հատկապես երբ լինում են ռազմական բախումներ: Իհարկե դա շատ ցավալի է, ունենում ենք մարդկային զոհեր, բայց, ցավոք սրտի, պատմության ընթացքը դա է և դրանից չենք կարող խուսափել: 2016 թվականի ապրիլյան պատերազմը ի ցուց դրեց որոշակի թերացումներ հատկապես առաջին գծում: Հատկապես Պաշտպանության բանակը և երկու պետությունների Գերագույն գլխավոր հրամանատարները ձեռնամուխ եղան թերացումների վերացմանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա կարծիքով՝ եթե այսօր նույն ոճով ու նույն զինտեխնիկայով Ադրբեջանը փորձ անի հարձակման, ապա դա բացարձակ ձախողում կլինի: Իսագուլյանի խոսքով՝ պատերազմից բավականին լուրջ հետևություններ են արվել և դրա արդյունքում առաջնագծում ունենք բոլոր այն տեխնիկական զինվածությունը, որն անհրաժեշտ է թշնամու ցանկացած գործողություն դիտարկելու օր ու գիշեր:

Գառնիկ Իսագուլյանը քաղաքական գործիչներին նաև խորհուրդ է տալիս երբեք չխոսել տարածքներ հանձնելու մասին: Նա պնդում է, թե ոչ ոք երբեք տարածք չի զիջել ու չի կարելի շարունակ նման մեկնաբանություններ հնչեցնել: Բանախոսն նշում է, թե Հայաստանը իրավասություն չունի անգամ Արցախի տարածքների հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրել:

«Հայաստանը միայն Արցախի տարածքների ամբողջության և անվտանգության երաշխավորն է: Հայաստանը Արցախի կողքին է, բայց ոչ Արցախի փոխարեն: Տարածքներ հանձնելու մասին այս ելույթները երևի հասնում են Ալիևին և նա այդ պատճառով էլ մտածում է Երևանը վերցնելու մասին»,-ասել է Իսագուլյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP